ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.17 ՇԵՆՔԻ Հ.11,13 ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 653-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 653-Ա

«09» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.17 ՇԵՆՔԻ Հ.11,13 ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուրիկ Շմավոնյանի դիմումը՝ Խորենացու փողոցի հ.17 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.11,13 տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.10.2018թ. հ.10102018-01-0321 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի հունվարի 14-ի հ.Ն/1684-26 եզրակացությունը.

1. Կենտրոն վարչական շրջանի, Խորենացու փողոցի հ.17 շենքի, Սուրիկ Շմավոնյանին սեփականության իրավունքով պատկանող հ.11,13 տարածքի գործառական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան, «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

2. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես բնակարան:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան