ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 662-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 662-Ա

«09» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

09.02.2026 թ.

հ. 662-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վահրամ, Արմինե և Արթուր Հովհաննիսյաններ, Աննա Խալաթյան

Ս. Լուկաշինի փողոց, հ.43/61 և հ.43/62

բնակելի տուն և հողամաս

Ս. Լուկաշինի փողոցի հ.43/61 և հ.43/62 հասցեներում գտնվող բնակելի տանը և հողամասին /վկ. հ.30012026-01-0271 և հ.04062025-01-0174/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Լուկաշինի փողոց, հ.43/62

010137D9LE3T

 

2

Արմեն Գալստյան և Քրիստինե Ադամյան

Ավան-Առինջ թաղամաս, հ.3/11 շենք, հ.5

բնակարան

Արմեն Գալստյանին և Քրիստինե Ադամյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ավան-Առինջ թաղամասի հ.3/11 շենքի հ.5 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.13072013-01-0082/ տրամադրել հասցե՝ Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, հ.3/11 շենք, բն.5

01023WQYMVBF

 

3

Արմեն Մացակյան

Նոր Խարբերդ «Անուշ» ԱՍԿ 32-րդ փողոց, հ.12

այգետնակ

Արմեն Մացակյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդ «Անուշ» ԱՍԿ 32-րդ փողոցի հ.12 հասցեում գտնվող այգետնակին /վկ. հ.23052013-01-0130/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 32-րդ փողոց, հ.14/1

011137JQZDRW

 

4

Արթուր Վերմիշյան

/լիազորված անձ/

Կարեն Զախարյան

/սեփականատեր/

Նոր-Նորք, 8-րդ միկրոշրջան, հ.19 շենք, հ.17

բնակարան

Կարեն Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր-Նորքի 8-րդ միկրոշրջանի հ.19 շենքի հ.17 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.22122025-01-0284, ընդհ. բաժն. 1.84քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 38.91քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր-Նորք, 8-րդ միկրոշրջան, հ.19 շենք, բն.17/1

01083PPZDSWB

 

5

Գոհար Գասպարյան

/լիազորված անձ/

Սամվել Գասպարյան

/սեփականատեր/

16-րդ թաղամաս, հ.17 շենք, հ.82

բնակարան

Սամվել Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.17 շենքի հ.82 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30102025-01-0012, ընդ. բաժ. 1.57քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.88քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.17 շենք, բն.82/1

01013KWNVKCQ

 

6

Շամիր Բաբաջանյան

Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.64/28

հողամաս

Շամիր Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 20-րդ փողոցի հ.64/28 հասցեում գտնվող հողամասին /վկ.հ. 09092013-01-0096/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.56

01113WHBBRCV

 

7

Արտեմ Հակոբյան

/լիազորված անձ/

Ռուզաննա Հակոբյան

Սերո Խանզադյան փողոց, հ.38/12

հողամաս

Ռուզաննա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սերո Խանզադյան փողոցի հ.38/12 հասցեում գտնվող հողամասի /վկ.հ. 09092025-01-0204/ բաժանման հատակագծով առանձնացվող 156.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սերո Խանզադյան փողոց, հ.38/14

01093LB5UYL4

 

8

Արսեն Վարդանյան

/լիազորված անձ/ Համլետ Հովսեփյան

Ն. Չարբախ 13-րդ փողոց, հ.7

հողամաս

Ն. Չարբախ 13-րդ փողոցի հ.7 հասցեում գտնվող հողա-մասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 16.10.2025թ. հ.4247-Ա, 12.01.2026թ. հ.106-Ա և 20.01.2026թ. հ.300-Ա որոշում-ներ/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 13-րդ փողոց, հ.7

01113SBFPRZG

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան