ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 606-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 606-Ա

«06» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ մասով՝

1. Անհետաձգելի համարել.

1) «Երևան քաղաքում փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

2) «Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի N 372-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

3) «Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

4) «Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

5) ««Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

6) «Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

7) «Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

8) ««Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնված (ամրացված) գույքը հետ վերցնելու և գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

 

Տ. Ավինյան