ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ նշանակել՝
Սերժիկ Ազատի Սարգսյանին-Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար
Արա Սայենի Բաբլոյանին-Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Վահան Մհերի Մելքոնյանին-Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար
Վահե Վարդանի Ստեփանյանին-Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Աշոտ Անդրանիկի Սաֆարյանին-Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարար
Վահան Հակոբի Փափազյանին-Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Սուրեն Հրանտի Ավետիսյանին-Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարար
Աշոտ Երջանիկի Ոսկանյանին-Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար
Անդրանիկ Սերյոժայի Անդրեասյանին-Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Գագիկ Հմայակի Մարտիրոսյանին-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
Գրիգոր Աշոտի Պողպատյանին-Հայաստանի Հանրապետության կապի նախարար
Արմենակ Ռոբերտի Ղազարյանին-Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հակոբ Մովսեսի Հակոբյանին-Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Վանո Սմբատի Սիրադեղյանին-Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար
Վազգեն Զավենի Սարգսյանին-Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
Ռաֆայել Անդրանիկի Բագոյանին-Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար
Հրաչ Հրանտի Թամրազյանին-Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարար
Հենրիկ Ջումշուդի Քոչինյանին-Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Ֆելիքս Աշոտի Փիրումյանին-Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար
Լևոն Վլադիմիրի Բարխուդարյանին-Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Ստեփան Սարգսի Բադալյանին-Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար
էդուարդ Հմայակի Աղաջանովին-Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար
Պավել Դանտոնի Սաֆարյանին-Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ-նախարար
Ռուբիկ Սերգեյի Բարսեղյանին-Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարար
Արսեն Հրանտի Քամալյանին-Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարար
Գագիկ Մկրտչի Շահբազյանին-ԱՊՀ-ի, Եվրամիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար
Սերգեյ Հենրիկի Մանասարյանին- Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարար
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
26 հուլիսի 1995 թվականի, քաղ. Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|