ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 47-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 851-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի «ՍՕՍ- մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքի իրացում և մանկալքության կանխարգելում Կոտայքի մարզում» ծրագրի մասին» N 851-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 865,660 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2025 թվականի մարտի 25-ին կնքված՝ N 5401297 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 59,582 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2025 թվականի մարտի 25-ին կնքված՝ N 5401289 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 59,582 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2025 թվականի մարտի 25-ին կնքված՝ N 5401294 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցման գործարքը` 59,582 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Րայդեք Էյ Էմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02274309) 2024 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված՝ N 10069783/23-M պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տաքսի ծառայությունների մատուցման գործարքը` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «էյ-ի-ջի-սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2026 թվականի հունվարի 5-ին կնքված՝ N 6-68 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 60,858 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02507464) 2026 թվականի հունվարի 13-ին կնքված՝ N PDU-109-01-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի ծառայությունների վճարովի ծառայության մատուցում՝ 4,583,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
09.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |