ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 45-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՈՒՄ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 306,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ, «Բնակարանների գնում, վերակառուցում և վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
09.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 45-Ա որոշման |
«ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՈՒՄ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների բնակարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանների/տների գնում, կիսակառույցների վերակառուցում և վերանորոգում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ-ի անհատ բարերարներ |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն. 58, ՀՎՀՀ` 00218098) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Վանաձոր և Փամբակ համայնքներ, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
306,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների բնակարանի և բնակարանի նորոգման կարիք ունեցող 54 ընտանիքներ: Շահառուների ընտրությունը կատարվում է բացառապես համայնքների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա՝ համատեղ քննարկումների արդյունքում: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների բնակարանի կարիք ունեցող և բնակարանային պայմանների բարելավման խնդիր ունեցող 54 ընտանիքների բնակարանային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 306,000,000 դրամի չափով: Ծրագիրն իրականացվում է շահառուներին տասը տարով անտոկոս փոխառությունների տրամադրման եղանակով: Բնակարանների ընտրությունը կատարում են շահառուները, հիմնադրամի կողմից վճարումը կատարելուց հետո բնակարանները ձևակերպվում են որպես շահառու ընտանիքների սեփականություն: |
|
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Վանաձոր համայնքում ժամանակավոր տնակներում բնակվող 12 ընտանիքների համար բնակարանների գնում՝ 159,600,000 դրամի չափով, տարեկան՝ 53,200,000 դրամ. 2) Փամբակ համայնքում ժամանակավոր տնակներում բնակվող 3 ընտանիքների համար բնակելի տների գնում՝ 33,000,000 դրամի չափով, տարեկան՝ 11,000,000 դրամ: 3) Փամբակ համայնքում 9 կիսակառույց տների վերակառուցում՝ 72,000,000 դրամի չափով, տարեկան՝ 24,000,000 դրամ. 4) Փամբակ համայնքում 30 բնակելի տան տանիքների վերանորոգում՝ 39,000,000 դրամի չափով, տարեկան՝ 13,000,000 դրամ. 5) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 2,400,000 դրամի չափով, տարեկան՝ 800,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 800,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Լոռու մարզպետի աշխատակազմ, Վանաձոր և Փամբակ համայնքներ, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
09.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|