ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 587-Ա |
«03» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂԻ Հ.65 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 01-011-0429-0028 ԵՎ 01-011-0429-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել 27.10.2025 թվականին «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված հողամասերի տեղագրական հանույթը:
Արտաշատի խճուղի հ.65 հասցեում գտնվող 01-011-0429-0028 կադաստրային ծածկագրով հողամասը և սահմանակից 01-011-0429-0033, 01-011-0429-0001 ծածկագրերով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, մասամբ գտնվում են բնակավայրերի հասարակական կառուցապատման, մասամբ էլ՝ բնակավայրերի այլ հողերի գոտում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի հողամասերը գտնվում են 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 52-րդ և 59-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/72339-25 եզրակացությունը և «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված հողամասերի տեղագրական հանույթը.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Արտաշատի խճուղի հ.65 հասցեում գտնվող 01-011-0429-0028 ծածկագրով հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11915.30քմ, իսկ 01-011-0429-0001 ծածկագրով հողամասի փաստացի մակերեսը՝ 2384.0քմ:
2. 11915.30քմ և 2384.0քմ մակերեսներով հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով 13.05.2020թ. թողարկված հ.274-2020 հատակագիծը:
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արտաշատի խճուղի հ.65 հասցեում գտնվող 11915.30քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման, իսկ 01-011-0429-0001 ծածկագրով 2384.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող 01-011-0429-0001 ծածկագրով 2384.0քմ հողամասին տրամադրել «Արտաշատի խճուղի, հ.65/1» հասցեն:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
6. Հանձնարարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սահմանել հսկողություն նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |