ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 004-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2026
Ընդունող մարմին
Մեծամոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.01.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2026 թվականի N 004-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Եկամտային մասով․

ա) Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան պակասեցնել 21460․6 հազար ՀՀ դրամով։

բ) Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 5011,4 հազար ՀՀ դրամով։

գ) Հաստատել վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 1559562․9 հազար ՀՀ դրամ, որից 172265.0 հազար ՀՀ դրամ հատկացնել վարչական բյուջեի նախորդ տարվա պարտքերի մարման համար, իսկ 1387297․9 հազար ՀՀ դրամ ուղղել ֆոնդային բյուջե։

դ) Ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 351856․8 հազար ՀՀ դրամ։

ե) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը պակասեցնել 72460.6 հազար ՀՀ դրամով։

Ծախսային մասով․

01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածին ավելացնել 576.0 հազար ՀՀ դրամ,

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 9234.7 հազար ՀՀ դրամ,

4213 (Կոմունալ ծառայություններ) հոդվածին ավելացնել 478․7 հազար ՀՀ դրամ,

4214 (Կապի ծառայություններ) հոդվածին ավելացնել 80․6 հազար ՀՀ դրամ,

4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին ավելացնել 66․0 հազար ՀՀ դրամ,

4261 (Գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածին ավելացնել 210․3 հազար ՀՀ դրամ,

4262 (Գյուղատնտեսական ապրանքներ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ,

4267 (Կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածին ավելացնել 27․5 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 6130․0 հազար ՀՀ դրամ,

5131 (Աճեցվող ակտիվներ) հոդվածին ավելացնել 840․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 800․0 հազար ՀՀ դրամ:

04-2-1 (Գյուղատնտեսություն) նախահաշվի

4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 121718.2 հազար ՀՀ դրամ,

04-2-4 (Ոռոգում) նախահաշվի

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 85710․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 170․0 հազար ՀՀ դրամ։

04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 117176․5 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1745․0 հազար ՀՀ դրամ։

04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 1261040.2 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 62635․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 67834․0 հազար ՀՀ դրամ։

05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 500․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 8990․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 15899․0 հազար ՀՀ դրամ։

06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 50000.0 հազար ՀՀ դրամ

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 17165․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 441․0 հազար ՀՀ դրամ։

06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 32642.3 հազար ՀՀ դրամ,

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 23310․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 20785․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 4301․0 հազար ՀՀ դրամ։

06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 4285.4 հազար ՀՀ դրամ։

08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 2945.3 հազար ՀՀ դրամ,

5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածին ավելացնել 850․0 հազար ՀՀ դրամ։

09-1-1 (Նախադպրոցական կրթություն) նախահաշվի

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 28545․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 12800․0 հազար ՀՀ դրամ։

09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի

4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 5011․4 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1488․0 հազար ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

Կողմ -14

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար՝

 

2026 թվականի հունվարի 23
ք. Մեծամոր

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Հատված 1

 

 

Հատված 2

 

 

Հատված 3

 

 

Հատված 4

 

 

Հատված 5

 

 

Հատված 6

 

23․01․2026թ․

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2026 թվականի բյուջեի փոփոխության

 

Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 215-Ն որոշման մեջ կատարելու փոփոխությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջով և դրա անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն ուղղված է Մեծամոր համայնքի զարգացմանը նպաստելուն՝ բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա։

Տվյալ բյուջեի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է տարեսկզբի ազատ մնացորդի հաստատման հետ։ Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 1559562․9 հազար ՀՀ դրամ, որից 172265․0 հազար ՀՀ դրամ հատկացվել է վարչական բյուջեի նախորդ տարվա պարտքերի մարմանը, իսկ 1387297․9 հազար ՀՀ դրամն ուղղվել է ֆոնդային բյուջե։

Վարչական բյուջեի եկամտային մասով գումարի ավելացումը պայմանավորված է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում սովորող ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցանվող աշակերտների ուսման վարձի փոխհատուցման սուբվենցիայի հատկացման հետ։

Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան պակասեցվել է պետության կողմից։

Օրենսդիր և գործադիր մարմիններ նախահաշվում էներգետիկ, կոմունալ, կապի և մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում, գրասենյակային նյութեր, կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածների ավելացումն անհրաժեշտ է նախորդ տարվա պարտքերը մարելու համար։ Գյուղատնտեսական ապրանքներ հոդվածին ավելացումն անհրաժեշտ է սերմեր, բույսեր գնելու համար։ Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումը նախատեսված է համայնքապետարանի շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների հինգ տոկոսը վճարելու համար։ Աճեցվող ակտիվներ հոդվածին ավելացումն անհրաժեշտ է բազմամյա տնկարկներ գնելու համար։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է նախագծեր ձեռքբերելու համար։

Գյուղատնտեսություն նախահաշվի այլ նպաստներ բյուջեից հոդվածի ավելացումն անհրաժեշտ է 2025 թվականի ընթացքում կարկտահարության հետևանքով վնաս կրած հողօգտագործողների և հասցված վնասների փոխհատուցման գումարները վճարելու համար։

Ոռոգում նախահաշվի շենքերի և շինությունների կառուցում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Ալաշկերտ բնակավայրի կիսախողովակների, ինչպես նաև Արմավիր, Ալաշկերտ և Նալբանդյան բնակավայրերի վաքերի տեղադրման աշխատանքներ սկսելու համար։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է նախագծի փորձաքննության ծառայություն ձեռքբերելու համար։

Նավթամթերք և բնական գազ նախահաշվում շենքերի և շինությունների կառուցում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է մի շարք բնակավայրերում անավարտ գազաֆիկացման աշխատանքներն ավարտելու համար։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ գազաֆիկացման աշխատանքների նախագծերի ծառայություններ ձեռքբերելու համար:

Ճանապարհային տրանսպորտ նախահաշվում շենքերի և շինությունների կառուցում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր համայնքի բնակավայրերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների համար։ Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Նորապատ բնակավայրի ասֆալտապատման աշխատանքների համար։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է ասֆալտապատման աշխատանքների նախագծերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Շրջակա միջավայրի պաշտպանություն նախահաշվի շենքերի և շինությունների կառուցում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է տեխնիկական հսկողության գումարները վճարելու համար։ Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Նորապատ բնակավայրի այգու և Մեծամոր քաղաքի այգու բարեկարգման աշխատանքների գումարները վճարելու համար։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է այգիների բարեկարգման աշխատանքների նախագծերի և փորձաքննության ծառայություններ ձեռքբերելու համար։

Բնակարանային շինարարություն նախահաշվի տրանսպորտային նյութեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է դիզելային վառելիք ձեռքբերելու համար։ Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր քաղաքի տանիքների բարեկարգման աշխատանքների գումարները վճարելու համար։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է այգիների բարեկարգման աշխատանքների նախագծերի ծառայություններ ձեռքբերելու համար։

Ջրամատակարարում նախահաշվի էներգետիկ ծառայություններ հոդվածների ավելացումն անհրաժեշտ է նախորդ տարվա պարտքը մարելու համար։ Շենքերի և շինությունների կառուցում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների համար։ Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է մի շարք բնակավայրերում իրականացվող խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման համար: Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է խմելու ջրի ջրամատակարարման աշխատանքների նախագծերի ձեռքբերման համար:

Փողոցների լուսավորում նախահաշվի էներգետիկ ծառայություններ հոդվածին ավելացումն անհրաժեշտ է նախորդ տարվա էլեկտրաէներգիայի պարտքը վճարելու համար:

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ նախահաշվի էներգետիկ ծառայություններ հոդվածի ավելացումն անհրաժեշտ է նախորդ տարվա էլեկտրաէներգիայի պարտքը վճարելու համար։ Վարչական սարքավորումներ հոդվածին ավելացումն անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներ ձեռքբերելու համար։

Նախադպրոցական կրթություն նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է մանկապարտեզների և հարակից տարածքների վերանորոգման աշխատանքների գումարը վճարելու համար։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է մանկապարտեզների կառուցման, վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների նախագծերի ձեռքբերման համար:

Արտադպրոցական դաստիարակություն նախահաշվի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցին ընթացիկ դրամաշնորհներ հատկացնելու համար։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի վերանորոգման աշխատանքների նախագծերի ձեռքբերման համար:

 

Համայնքի ղեկավար՝

Է․ Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2026 թվական: