ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետը «հայտարարագրվող» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին տեղափոխելու նպատակով հայտարարագրման դեպքի)» բառերով, իսկ նույն կետի «4-րդ, 14-րդ և 15-րդ կետերի» բառերը փոխարինել «14-րդ և 15-րդ կետերի» բառերով.
2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերի՝
|
ա. մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի յոթնապատիկի չափով |
|
բ. 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 13-ապատիկի չափով |
|
գ. 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 18-ապատիկի չափով |
|
դ. 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 24-ապատիկի չափով |
|
ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 35-ապատիկի չափով»։ |
Հոդված 2․ Օրենքի 32-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետում «և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա մեկից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 6 Երևան ՀՕ-8-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|