ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «Վ ԵՆԴ Վ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-017 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հունվարի 2026 թ.
ք. Երևան

N 158-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 «Վ ԵՆԴ Վ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-017 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2026 թվականի հունվարի 5-ի թիվ 01/29-2/79585-2025 և հունվարի 13-ի թիվ 03/70-20/1184-2026 գրությունների բովանդակությունը, 2026 թվականի հունվարի 26-ին կայացած խաղային գործունեության լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Արձանագրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 3-ին «Վ ԵՆԴ Վ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-017 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:

2. Տեղեկացնել, որ լիցենզավորված անձանց նկատմամբ որպես պատասխանատվության միջոց լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման արձանագրումն ունի նույն իրավական հետևանքը, ինչ որ լիցենզիայի գործողության կասեցումը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի կիրառման ժամանակ:

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

Գ. ՊապոՅԱՆ