ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«14» հունվարի 2026 թ. ք. Երևան |
N 35-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԹԵԹԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԱԳԾԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ և 28-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 12-ի N 01/1 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա և թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի ներդիր՝ N 0001՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, գյուղ Ներքին Գետաշեն, Ներքին Դուրան թաղամաս 7-րդ փողոց 69 գործունեության վայրում:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` լիցենզիան և ներդիրը «ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ձևով հանձնել կամ ուղարկել ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
|
Նախարարին փոխարինող
1/14/2026 |
Ա. Սիմոնյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|