ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 դեկտեմբերի 1995 թ.
Հոդված 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեն եկամուտների գծով` 98091836,0 հազար դրամ, ծախսերի գծով` 133599836,0 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 35508000,0 հազար դրամ:
Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի եկամուտները` 91649841,0 հազար դրամ, ծախսերը` 127157841,0 հազար դրամ, դեֆիցիտի առավելագույն չափը` 35508000,0 հազար դրամ:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները.
|
հազար դրամ | |
| I. Ֆինանսավորման արտաքին աղբյուրներ |
+ 35543000,0 |
| այդ թվում` | |
| - վարկերի ստացում |
+ 45986000,0 |
| - վարկերի մարում |
- 10443000,0 |
| II. Ֆինանսավորման ներքին աղբյուրներ |
- 35000,0 |
|
այդ թվում` |
|
| - ՀՀ կենտրոնական բանկի վարկի մարում |
- 4575000,0 |
| - եկամուտ գանձապետական պարտատոմսերից |
+ 1000000,0 |
| - եկամուտներ պետական գույքի սեփականաշնորհումից և ապապետականացումից |
+ 3500000,0 |
| - նախորդ տարիների վարկային էմիսիայի հաշվին ձեռնարկություններին հատկացված վարկերի վերադարձ |
+ 90000,0 |
| - ներքին շահող փոխառության պարտատոմսերի մարում |
- 50000,0 |
Հոդված 4. Սահմանել դրամի սղաճի միջին տարեկան առավելագույն չափը 14 տոկոս և այս ցուցանիշի կատարման ապահովումը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա:
Հոդված 5. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1996 թվականին կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման տարեկան չափաքանակի գումարը, ներառյալ նախկինում տրամադրված վարկերը, ըստ վարկային գծի 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ 12519,0 միլիոն դրամ, իսկ 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 7944,0 միլիոն դրամ:
Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի եկամուտները` ըստ առանձին հարկերի, տուրքերի և ոչ հարկային եկամուտների, հետևյալ չափերով.
|
հազար դրամ |
| Ա. Հարկեր և տուրքեր |
66225175,0 |
|
այդ թվում` |
|
| 1. Ավելացված արժեքի հարկ |
20506000,0 |
| 2. Ակցիզային հարկ |
5639000,0 |
| 3. Շահութահարկ |
23733000,0 |
| 4. Եկամտահարկ |
8765000,0 |
| 5. Գույքահարկ |
1500000,0 |
| 6. Պետական տուրք |
1111775,0 |
|
այդ թվում` |
|
|
հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարներ |
339210,0 |
| 7. Մաքսային տուրք |
3694000,0 |
| 8. Հաստատագրված վճարումներ մանրածախ առևտրական գործունեության համար |
1029000,0 |
| 9. Բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճար և անտառային եկամուտ |
247400,0 |
| Բ. Գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ |
4885605,0 |
|
այդ թվում` |
|
| 1. Նախկինում վարկային էմիսիայից ձեռնարկություններին տրամադրված վարկերի օգտագործման դիմաց տոկոսավճարներ |
20000,0 |
| 2. Եկամուտներ` պետական ձեռնարկությունների վարձակալությունից |
192000,0 |
| 3. Մուտքեր` ՀՀ կենտրոնական բանկի շահույթից |
2850000,0 |
| 4. Եկամուտներ` առևտրային բանկերի կանոնադրական ֆոնդերում ՀՀ կառավարության մասնակցությունից |
6000,0 |
| 5. Մուտքեր` համապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար |
112945,0 |
| 6. Մուտքեր` տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման ու պահպանման համար ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների մասնակցությունից |
1413360,0 |
| 7. Այլ գանձույթներ, զանազան ոչ հարկային եկամուտներ |
291300,0 |
| Գ. Եկամուտներ պաշտոնապես տրամադրվող գրանտներից |
20539061,0 |
Հոդված 7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը, գանձույթներն ու զանազան ոչ հարկային եկամուտները 1996 թվականին ամբողջությամբ վճարվում են հանրապետական բյուջե, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածով տեղական բյուջեներին ամրագրված հարկերի, տուրքերի և վճարների, ինչպես նաև տեղական մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված կարգով սահմանվող և գանձվող տուրքերի և վճարների:
Հոդված 8. Հաստատել 1996 թվականի բյուջետային տարում տեղական բյուջեներին, որպես, սեփական եկամուտներ' 100 տոկոսով ամրագրվող հարկերը, տուրքերն ու վճարները հետևյալ ցանկով`
ա) հողի հարկ.
բ) քաղաքացիական կացություն գրանցող մարմինների և նոտարական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքեր.
գ) պետական սեփականություն հանդիսացող հողերի (պահուստային հողերի) վարձակալության դիմաց գանձվող վարձավճարներ և արոտավայրերի օգտագործման դիմաց վճարներ.
դ) տեղական մարմինների սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության դիմաց գանձվող վարձավճարներ.
ե) վարչական իրավախախտումների համար տեղական գործադիր մարմինների կողմից գանձվող տուգանքներ.
զ) տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետության (տեղական մարմնի) տնօրինմանն անցած գույքի իրացումից եկամուտներ.
է) այլ գանձույթներ ու զանազան ոչ հարկային եկամուտներ:
Սույն հոդվածով նախատեսված տուրքերը Արարատի, Արմավիրի մարզերում տեղաբաշխված քաղաքների և գյուղերի տեղական բյուջեների գծով ամբողջությամբ հաշվանցվում են հանրապետական բյուջե:
Հոդված 9. Հաստատել Երևան քաղաքի 1996 թվականի տեղական բյուջեն եկամուտների գծով 3142100,0 հազար դրամ ընդհանուր գումարով ի հաշիվ հետևյալ եկամտային աղբյուրների.
|
հազար դրամ | ||
| 1. | Հողի հարկ |
305000,0 |
| 2. | Պետական տուրքեր |
2518400,0 |
| 3. | Պետական պահուստի հողերի վարձակալության և արոտավայրերի օգտագործման դիմաց վճարներ |
8700,0 |
| 4. | Եկամուտներ տիրազուրկ և ժառանգական իրավունքով տեղական մարմինների տնօրինությանն անցած գույքի իրացումից |
15000,0 |
| 5. | Գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ |
295000,0 |
Հոդված 10. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի ծախսերը ըստ կառավարման մարմինների գարծառական և ֆունկցիոնալ դասակարգման, հետևյալ չափերով.
|
հազար դրամ |
| Ա. Ընդհանուր նշանակության պետական ծառայությունների ծախսեր |
94789663,3 |
|
այդ թվում` |
|
|
1. ՀՀ Նախագահի աշխատակազմ |
463432,0 |
| 2. ՀՀ Ազգային ժողով |
560904,0 |
| 3. ՀՀ գործադիր իշխանության մարմիններ |
6468835,6 |
|
այդ թվում` |
|
| 3.1. ՀՀ կառավարության քարտուղարություն |
557118,0 |
| 3.2. Ֆինանսական, հարկային-բյուջետային գործունեություն |
993889,4 |
|
որից` |
|
| - ՀՀ ֆինանսների նախարարություն |
149372,6 |
| - ՀՀ հարկային տեսչություն |
616357,2 |
| - ՀՀ մաքսային վարչություն |
228159,6 |
| 3.3. Արտաքին քաղաքականության գործունեություն |
3447189,3 |
|
որից` |
|
| - ՀՀ արտաքին գործերի նախարարության ապարատ |
175336,5 |
| - ՀՀ դեսպանություններ և ներկայացուցչություններ |
1809682,8 |
|
- Միջազգային պայմանագրերի իրացում (բացառությամբ վարկային պայմանագրերի) |
1462170,0 |
|
որից` |
|
| - միջազգային կազմակերպություններում ՀՀ Ազգային ժողովի անդամակցություն |
47900,0 |
| 3.4. ՀՀ կառավարության կազմի մեջ մտնող գործադիր իշխանության մյուս մարմիններ |
1470638,9 |
| 4. Գիտություն |
1802473,0 |
|
այդ թվում` |
|
| - ՀՀ ազգային ակադեմիա |
67367,0 |
| - թեմատիկ գիտական հետազոտություններ |
1735106,0 |
| 5. Պաշտպանություն |
26927740,0 |
|
այդ թվում` |
|
| - ՀՀ պաշտպանության նախարարության զորամիավորումների կազմակերպում և պահպանում |
24048000,0 |
| - զինվորականների կենսաթոշակներ |
1208000,0 |
| - սահմանապահ զորամիավորումներ |
1500000,0 |
| 6. Ներքին գործերի, հասարակական կարգի պահպանություն և ազգային անվտանգություն |
8999000,0 |
|
այդ թվում` |
|
| - ներքին գործերի մարմիններ, ստորաբաժանումներ և տեսչություններ |
4082000,0 |
| - ներքին զորքեր |
450000,0 |
| - կալանավայրեր և ուղղիչ աշխատանքային գաղութների հիմնարկներ |
1259000,0 |
| - ՀՀ ազգային անվտանգության նախարարություն |
3208000,0 |
| 7. Դատական և դատախազական մարմիններ |
749015,7 |
|
այդ թվում` |
|
| - ՀՀ սահմանադրական դատարան |
63528,6 |
| - ՀՀ գերագույն դատարան |
63528,6 |
| - ՀՀ ժողովրդական դատարաններ |
232815,9 |
| - ՀՀ դատախազություն |
356688,9 |
| - ՀՀ արբիտրաժային դատարաններ |
13870,7 |
| - ՀՀ նոտարական գրասենյակներ |
18583,0 |
| 8. Կրթություն |
16170157,0 |
|
այդ թվում` |
|
| - նախադպրոցական կրթություն |
3194128,0 |
| - տարրական և միջնակարգ կրթություն |
7887740,0 |
| - պրոֆտեխնիկական կրթություն |
797040,0 |
| - միջնակարգ մասնագիտական կրթություն |
897250,0 |
| - բարձրագույն կրթություն |
2034360,0 |
| - կրթության այլ ոլորտներ |
1359639,0 |
| 9. Առողջապահություն |
13160900,0 |
|
այդ թվում` |
|
| - բազմաբնույթ և մասնագիտացված հիվանդանոցներ |
8541141,0 |
| - պոլիկլինիկաներ |
1862518,0 |
| - հիգիենիկ, հակահամաճարակային և այլ ծառայություններ |
2757241,0 |
| 10. Սոցիալական ապահովություն և փախստականների սոցիալական խնդիրների ոլորտ |
1660845,0 |
|
այդ թվում` |
|
| - սոցիալական ապահովության մարմիններ |
1165845,0 |
| 11. Մշակույթ և սպորտ |
2660238,0 |
| 12. Տեղեկատվություն |
1632520,0 |
| 13. Վառելիքաէներգետիկ համալիր |
6403000,0 |
| 14. Գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնային տնտեսություն |
1856700,0 |
|
այդ թվում` |
|
| - կապիտալ ներդրումներ |
500000,0 |
| - անասնաբուժության սպասարկման ծառայություններ |
246139,0 |
| - հակահամաճարակային միջոցառումներ |
242676,0 |
| - բույսերի պաշտպանության և սերմնաբուծության ծառայություններ |
203451,0 |
| - Որոտան-Արփա-Սևան թունելի շահագործում |
201151,0 |
| - ջրամբարների նորոգում |
250000,0 |
| - գյուղատնտեսության սպասարկման այլ ծառայություններ և այլ միջոցառումներ |
213283,0 |
| 15. Արդյունաբերություն |
919903,0 |
| 16. Քաղաքաշինություն |
2004000,0 |
| 17. Տրանսպորտ և կապ |
2350000,0 |
| Բ. Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ծախսեր |
12363468,7 |
|
այդ թվում` |
|
| 1. Պլանավորման և վիճակագրության ծառայություններ |
94500,0 |
| 2. Բնապահպանություն, ընդերք և անտառային տնտեսություն |
842857,0 |
| 3. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
1806423,0 |
| 4. Նյութական ռեսուրսների ռեզերվի ձևավորում |
4155000,0 |
| 5. Միջպետական վարկ ԼՂՀ-ին |
4508000,0 |
| 6. ՀՀ Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսեր |
134825,7 |
| 7. Այլ ծախսեր |
821863,0 |
| Գ. Հիմնական խմբերին չդասվող ծախսեր և ոլորտներ |
20004709,0 |
|
այդ թվում` |
|
| 1. Արտաքին և ներքին պարտքային պարտավորությունների սպասարկում (տոկոսների վճարում) |
8623180,0 |
| 2. Տրանսֆերտներ կառավարման մյուս մակարդակների մարմիններին |
11381529,0 |
|
որից` |
|
| - սուբսիդիաներ տեղական բյուջեներին |
1244943,0 |
| - երեխաների համար տրվող նպաստներ |
7101757,0 |
| - հատկացումներ պետական ձեռնարկություններին վերակառուցման և վերազինման համար |
500000,0 |
| - մասնակցություն ՀՀ բանկերի կանոնադրական ֆոնդերին |
635000,0 |
| - ավանդների ինդեքսավորում |
326849,0 |
| - անձնագրերի պատրաստման ծախսերի փոխհատուցում |
300000,0 |
| - սեփականաշնորհման սերտիֆիկատների սպասարկման ծախսեր |
193000,0 |
| - նախորդ տարվա պարտքի հատուցում |
800000,0 |
| - այլ տրանսֆերտային վճարումներ |
279980,0 |
| Ընդամենը |
127157841,0 |
Հոդված 11. Հաստատել Երևան քաղաքի տեղական բյուջեի ծախսերի ծավալը 3142100,0 հազար դրամ ընդհանուր գումարով և ուղղել այն հետևյալ բնագավառների ֆինանսավորմանը.
|
հազար դրամ |
| 1. Գործադիր մարմինների ապարատի պահպանում |
271506,0 |
| 2. Քաղաքային բարեկարգման օբյեկտների պահպանում, նորոգում, կանաչապատում, սանիտարական մաքրում և գերեզմանոցների պահպանում |
1521948,0 |
| 3. Պետական բնակարանային ֆոնդի հիմնանորոգում |
200000,0 |
| 4. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների բարեկարգում |
30900,0 |
| 5. Մշակույթի, մարզական հիմնարկների և կազմակերպությունների պահպանում |
317746,0 |
| այդ թվում` |
|
| - երաժշտական դպրոցներ |
175751,0 |
| - գրադարաններ |
53709,0 |
| - թանգարաններ |
15922,0 |
| - մշակույթի տներ |
1952,0 |
| - կենդանաբանական այգի |
34697,0 |
| - թատերական կազմակերպությունների վնասների հատուցում |
16395,0 |
| - մարզական միջոցառումներ |
19320,0 |
| 6. Կապիտալ ներդրումներ |
750000,0 |
|
այդ թվում` |
|
| - տրանսպորտային հաղորդակցության ուղիների շինարարություն |
400000,0 |
| - պետական բնակարանային ֆոնդի վթարային շենքերի վերականգնում |
100000,0 |
| - բնակարանային շինարարություն |
250000,0 |
| 7. Քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույքահարկով հարկվող օբյեկտների գույքագրում և գնահատում |
50000,0 |
Հոդված 12. Հաստատել հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին տրանսֆերտային վճարումների կարգով հատկացվող սուբսիդիաների ընդհանուր գումարը` 1244943,0 հազար դրամ և ըստ մարզերում տեղաբաշխված տեղական բյուջեների այն բաշխել հետևյալ չափերով`
| 1. Սյունիքի մարզ |
277186,0 |
| 2. Վայոց ձորի մարզ |
82109,0 |
| 3. Կոտայքի մարզ |
108877,0 |
| 4. Գեղարքունիքի մարզ |
95537,0 |
| 5. Շիրակի մարզ |
301678,0 |
| 6. Տավուշի մարզ |
55223,0 |
| 7. Լոռու մարզ |
324333,0 |
Հոդված 13. Հաստատել սույն օրենքի 10 հոդվածով հանրապետական բյուջեից ըստ գործառական նշանակության պետական կառավարման մարմինների գծով նախատեսված ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին` ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի և միջոցառումների ֆինանսավորման հետևյալ չափերը`
|
հազար դրամ |
| Ա. Ընթացիկ ծախսեր |
100293123,7 |
|
այդ թվում` |
|
| 1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ |
17841914,6 |
| 2. Աշխատավարձի նկատմամբ վրաեկ |
4761118,1 |
|
այդ թվում` |
|
| - մուծումներ բանվորների և ծառայողների աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից պետական սոցիալական ապահովագրության ֆոնդին |
257339,1 |
| - մուծումներ բանվորների և ծառայողների աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին |
4503779,0 |
| 3. Ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումներ |
48110033,0 |
|
այդ թվում` |
|
| 3.1. Գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում |
5473251,0 |
| 3.2. Սննդի ձեռքբերում |
10967294,0 |
| 3.3. Դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերում |
3396127,0 |
| 3.4. Գործուղման և ծառայողական շրջագայության ծախսեր |
817603,0 |
| 3.5. Կոմունալ տնտեսության և կապի ծառայությունների, տրանսպորտի և այլ տնտեսական ծախսեր |
12995670,0 |
|
այդ թվում` |
|
| - վառելիքի և ջեռուցման ծախսեր |
5703598,3 |
| - ջրմուղից և կոյուղուց օգտվելու վարձ |
215029,3 |
| - էլեկտրաէներգիայի ծախսեր |
2310923,9 |
| - կապի ծառայությունների ծախսեր |
346100,8 |
| - շենքերի, շինությունների և գույքի ընթացիկ նորոգում |
320973,0 |
| - տրանսպորտի վարձակալման և սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր |
1687612,0 |
| - այլ տնտեսական ծախսեր |
2411430,4 |
| 3.6. Այլ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերում |
11573404,5 |
| 3.7. ՀՀ դեսպանությունների պահպանման ծախսեր |
1809682,8 |
| 3.8. Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ծախսերը |
1077000,0 |
| 4. Տոկոսների վճարում ներքին և արտաքին փոխառությունների դիմաց |
8623180,0 |
|
այդ թվում` |
|
| - ներքին պարտքերի դիմաց |
3178360,0 |
| - արտաքին պարտքերի դիմաց |
5444820,0 |
| 5. Տրանսֆերտային վճարումներ |
20956878,0 |
|
այդ թվում` |
|
| - կրթաթոշակներ |
1056639,0 |
| - թոշակներ |
1526000,0 |
| - նպաստներ |
7101757,0 |
| - հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների լուծման համար |
215000,0 |
|
- փոխհատուցում անվճար կաթի, պրոթեզավորման և հանրապետությունից դուրս բուժման ծախսերի համար |
956000,0 |
| - սուբսիդիաներ տեղական բյուջեներին |
1244943,0 |
| - սուբսիդիաներ պետական ձեռնարկությունների վերակառուցման, վերազինման, վնասների ծածկման և սոցիալական հիմնադրամի ստեղծման համար |
1046410,0 |
| - վճարումներ մշակույթի և արվեստի ստեղծագործությունների ձեռքբերման համար |
531490,0 |
| - ռադիոհեռուստատեսության եթերային ժամերի ձեռքբերման ծախսեր |
1190197,0 |
| - վճարումներ միջազգային կազմակերպություններին |
1148050,0 |
| - վճարումներ ԱՊՀ կազմակերպություններին |
314120,0 |
| - միջպետական համաձայնագրով մասնակցության վճար |
1500000,0 |
| - ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
1806423,0 |
| - քաղաքացիների ավանդների ինդեքսավորում |
326849,0 |
| - սեփականաշնորհման սերտիֆիկատների սպասարկման ծախսեր |
193000,0 |
| - նախորդ տարվա պարտքերի մարում |
800000,0 |
|
Բ. Կապիտալ ծախսեր |
26864717,3 |
|
այդ թվում` |
|
| 1. Կապիտալ ներդրումներ |
9933000,0 |
|
որից` ըստ ոլորտների |
|
| 1.1. Էներգետիկա |
6353000,0 |
| 1.2. Տրանսպորտ |
1100000,0 |
| 1.3. Գյուղատնտեսություն |
500000,0 |
| 1.4. Արդյունաբերություն |
700000,0 |
| 1.5. Պաշտպանություն |
800000,0 |
| 1.6. Այլ ոլորտներ |
480000,0 |
| 2. Կապիտալ նորոգում |
7181861,0 |
|
այդ թվում` ըստ ոլորտների |
|
| 2.1. Սոցիալ-մշակութային հիմնարկներ |
3259501,0 |
| 2.2. Քաղաքաշինություն |
1724000,0 |
| 2.3. Ավտոմոբիլային ճանապարհներ |
1085360,0 |
| 2.4. Գյուղատնտեսություն |
250000,0 |
| 2.5. Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության կազմակերպություններ |
603000,0 |
|
2.6. Օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ |
110000,0 |
| 2.7. Այլ ճյուղեր |
150000,0 |
| 3. Նախագծման և երկրաբանահետախուզական ծախսեր |
451856,3 |
| 4. Միջպետական վարկ ԼՂՀ-ին |
4508000,0 |
| 5. Նյութական ռեսուրսների ռեզերվի ձևավորում |
4155000,0 |
| 6. Մասնակցություն ՀՀ բանկերի կանոնադրական ֆոնդերին |
635000,0 |
| Ընդամենը` |
127157841,0 |
Հոդված 14. Սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված սուբսիդիաների հատկացումները տեղական բյուջեներին կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընթացիկ ժամանակաշրջանի համար սահմանված չափաքանակների սահմաններում` տեղական ֆինանսական ծառայությունների միջոցով: Ընդ որում, մարզերի կտրվածքով տեղական բյուջեների համար սահմանվող ընդհանուր սուբսիդիաների հաշվին առանձին տեղական բյուջեներին հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընդունված հաշվարկային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցում ունեցող բյուջեներին: Սուբսիդիաների կանխավճարային հատկացումներն առանձին եռամսյակներում կատարվում են պլանային նախատեսումների 50 տոկոսից ոչ ավելի:
Հոդված 15. Տեղական բյուջեներին հանրապետական բյուջեից տրվող սուբսիդիաների ընդհանուր ծավալի հաշվին առանձին տեղական բյուջեներին հատկացումները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախատեսում և կատարում է համապատասխան մարզպետների կողմից ներկայացվող հաշվարկների հիման վրա: Մարզպետները նշված հաշվարկները տարեկան կտրվածքով ֆինանսների նախարարությանն են ներկայացնում բյուջետային տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ, իսկ յուրաքանչյուր եռամսյակի համար` եռամսյակի սկզբից առնվազն 20 օր առաջ: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրականացնում է մարզի ներսում առանձին տեղական բյուջեների միջև այդ բյուջեների ծախսերի նկատմամբ եկամուտների պլանային գերազանցման գումարների սահմաններում վերաբաշխում:
Հոդված 16. Տեղական բյուջեների ծախսերի կազմի մեջ մտնում են`
ա) գյուղերի ու քաղաքների բարեկարգման օբյեկտների (ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կամուրջներ, հետիոտնի ստորգետնյա անցումներ, փողոցային լուսավորման համակարգեր, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գերեզմանոցներ, աղբաթափման վայրեր, նախագծային աշխատանքներ և այլն) պահպանման, նորոգման, կանաչապատման և սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորման ծախսերը.
բ) պետական բնակարանային ֆոնդի հիմնական նորոգման ծախսերը.
գ) մշակույթի և մարզական հիմնարկների և կազմակերպությունների պահպանման ծախսերը.
դ) տեղական գործադիր մարմինների աշխատակազմի պահպանման ծախսերը:
Նշված ծախսերը տեղական բյուջեներում նախատեսվում և հաստատվում են հանրապետության կառավարության կողմից սահմանված ծախսերի նորմերի ու նորմատիվների համաձայն:
Տեղական բյուջեներով նախատեսված ուղղություններով լրացուցիչ ծախսերը կարող են իրականացվել միայն բյուջեներով նախատեսված եկամուտների գերակատարման և օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական վճարների ու տուրքերի հաշվին լրացուցիչ հավաքագրված մուտքերի առկայության դեպքերում: Ընդ որում, 1996 թվականի բյուջետային տարում տեղական բյուջեներ մուտքագրված միջոցների չօգտագործված մնացորդները մնում են տեղական բյուջեում և ուղղվում հաջորդ տարվա բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը:
Հոդված 17. Տեղական բյուջեները նախատեսվում և հաստատվում են միայն սեփական եկամուտների և հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների սահմաններում և այդ բյուջեների ծախսերի ֆինանսավորման համար չեն կարող ներգրավվել փոխառու միջոցներ, բանկի վարկ կամ արժեթղթերի թողարկման հաշվին հավաքագրվող գումարներ: Ընդ որում, այդ բյուջեների վրա տարածվում են բյուջեների կազմման, եկամուտների ու ծախսերի դասակարգման, հաշվառման ու հաշվետվության, բյուջեների դրամարկղային կատարման և բյուջետային տարվա ընդհանրության և միասնականության սկզբունքները:
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում տեղաբաշխված սոցիալ-մշակութային ոլորտի բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների և բյուջեից ֆինանսավորվող մյուս կազմակերպությունների պահպանման ծախսերը և մարզերի տարածքներում ընդհանուր նշանակության ենթակառուցվածքային ծախսերն ու միջոցառումները (բացառությամբ տեղական բյուջեներով նախատեսվող ծախսերի) ֆինանսավորվում են կենտրոնացված կարգով` հանրապետական բյուջեից:
Հոդված 19. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում տեղաբաշխված հիմնարկների, կազմակերպությունների պահպանման ծախսերի և միջոցառումների ֆինանսավորման բյուջետային հատկացումների ընդհանուր ծավալը` 26484917,7 հազար դրամ և բաշխել դրանք ըստ մարզերի և ոլորտների` հետևյալ չափերով.
|
միլիոն դրամ |
|
այդ թվում` | |||||
|
ընդամենը |
|||||
|
հատկացում |
կրթություն |
առողջապա-հություն |
սոցիալական ապահովություն |
երեխաների նպաստներ | |
| 1. Երևան քաղաք |
8051,6 |
2723,1 |
2886,1 |
45,5 |
2396,9 |
| 2. Սյունիքի մարզ |
1617,5 |
733,2 |
543,8 |
11,5 |
329,0 |
| 3. Վայոց ձորի մարզ |
577,1 |
269,7 |
156,7 |
5,4 |
145,3 |
| 4. Արարատի մարզ |
2016,0 |
862,5 |
598,0 |
11,4 |
544,1 |
| 5. Արմավիրի մարզ |
1821,3 |
834,8 |
550,5 |
11,4 |
424,6 |
| 6. Արագածոտնի մարզ |
1250,5 |
644,6 |
275,2 |
8,8 |
321,9 |
| 7. Կոտայքի մարզ |
2079,5 |
1004,6 |
480,9 |
12,8 |
581,2 |
| 8. Գեղարքունիքի մարզ |
2205,7 |
942,1 |
651,9 |
13,5 |
598,2 |
| 9. Շիրակի մարզ |
2950,7 |
1233,1 |
923,8 |
18,9 |
774,9 |
| 10. Տավուշի մարզ |
1155,3 |
522,7 |
304,0 |
8,1 |
320,5 |
| 11. Լոռու մարզ |
2759,7 |
1176,9 |
895,8 |
21,8 |
665,2 |
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության մարզերի աշխատակազմի պահպանման ծախսերը, որպես տարածքային կառավարման մարմինների ծախսեր, նախատեսվում և ֆինանսավորվում են հանրապետական բյուջեից` պետական կառավարման մարմինների ծախսերի նախահաշիվների ֆինանսավորման կարգին համապատասխան:
Բյուջետային հատկացումների գծով մարզերն իրենց ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվների կատարման մասին սահմանված կարգով հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և ֆինանսների նախարարություն:
Հոդված 21. 1996 թվականի հանրապետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի եկամուտների սահմաններում` պահպանելով սույն օրենքի 10 և 13 հոդվածներում նախատեսված համամասնությունները:
Հոդված 22. Սույն օրենքի 6 հոդվածում նախատեսված հանրապետական բյուջեի 1996 թվականի եկամուտների գումարներից ավելի ստացված լրացուցիչ եկամուտները, բացառությամբ նպատակային գումարների, ուղղվում են 10 հոդվածում նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը` այդ հոդվածի համամասնություններով:
Հոդված 23. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) սահմանում է սույն օրենքի 10 և 13 հոդվածներով նախատեսվող բյուջետային հատկացումների կազմին և կառուցվածքին համապատասխան Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների 1996 թվականի ծախսերի նախահաշիվները.
բ) հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է փաստացի` ստացված եկամուտների սահմաններում: Ընդ որում, 1996 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և հանրապետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը`
- բնակչությանը տրվող նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը)` հաշվի առած կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին և սոցիալական ապահովագրության ֆոնդին կատարվող մասհանումները,
- պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,
- պաշտպանության ծախսերը,
- սննդի և դեղորայքի ձեռքբերումը.
գ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը սահմանում և հաստատում է սույն օրենքի 8 հոդվածով նախատեսված հարկերի, տուրքերի և այլ վճարների հաշվարկման և տեղական բյուջեներ հաշվանցման և 12 հոդվածով այդ բյուջեներին հանրապետական բյուջեից նախատեսված սուբսիդիաների հատկացման ընթացակարգերը.
դ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը սահմանում է սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին` մարզերի տարածքներում տեղաբաշխված հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսավորման կարգը.
ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ սահմանում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության` մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով վարկային փոխհարաբերությունների (վարկային գծի) կիրառման կարգը: Ընդ որում, սահմանվող կարգին է համապատասխանեցվում մինչև 1996 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով տրամադրված վարկերի սպասարկումը.
զ) Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի, ինչպես նաև հարկաբյուջետային բնագավառի վերաբերյալ օրենսդրական ակտերի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեում.
է) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեից ԼՂՀ-ին 1993-1995 թվականներին հատկացված միջպետական վարկերի մարումը` 2399,7 միլիոն դրամ գումարով.
ը) անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հաշվառումն ու հաշվետվությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու և բյուջեի կատարումը գանձապետության համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ:
Հոդված 24. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
քաղ. Երևան ՀՕ-25 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|