ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-25
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/10 (1100) 31 դեկտեմբեր, Հոդ.172
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

14 դեկտեմբերի 1995 թ.

 

Հոդված 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեն եկամուտների գծով` 98091836,0 հազար դրամ, ծախսերի գծով` 133599836,0 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 35508000,0 հազար դրամ:

 

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի եկամուտները` 91649841,0 հազար դրամ, ծախսերը` 127157841,0 հազար դրամ, դեֆիցիտի առավելագույն չափը` 35508000,0 հազար դրամ:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները.

 

հազար դրամ

I. Ֆինանսավորման արտաքին աղբյուրներ

+ 35543000,0

այդ թվում`
- վարկերի ստացում

+ 45986000,0

- վարկերի մարում

- 10443000,0

II. Ֆինանսավորման ներքին աղբյուրներ

- 35000,0

այդ թվում`

 
- ՀՀ կենտրոնական բանկի վարկի մարում

- 4575000,0

- եկամուտ գանձապետական պարտատոմսերից

+ 1000000,0

- եկամուտներ պետական գույքի սեփականաշնորհումից և ապապետականացումից

+ 3500000,0

- նախորդ տարիների վարկային էմիսիայի հաշվին ձեռնարկություններին հատկացված վարկերի վերադարձ

+ 90000,0

- ներքին շահող փոխառության պարտատոմսերի մարում

- 50000,0

 

Հոդված 4. Սահմանել դրամի սղաճի միջին տարեկան առավելագույն չափը 14 տոկոս և այս ցուցանիշի կատարման ապահովումը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա:

 

Հոդված 5. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1996 թվականին կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման տարեկան չափաքանակի գումարը, ներառյալ նախկինում տրամադրված վարկերը, ըստ վարկային գծի 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ 12519,0 միլիոն դրամ, իսկ 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 7944,0 միլիոն դրամ:

 

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի եկամուտները` ըստ առանձին հարկերի, տուրքերի և ոչ հարկային եկամուտների, հետևյալ չափերով.

 

հազար դրամ

Ա. Հարկեր և տուրքեր

66225175,0

այդ թվում`

 

1. Ավելացված արժեքի հարկ

20506000,0

2. Ակցիզային հարկ

5639000,0

3. Շահութահարկ

23733000,0

4. Եկամտահարկ

8765000,0

5. Գույքահարկ

1500000,0

6. Պետական տուրք

1111775,0

այդ թվում`

 

հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարներ

339210,0 

7. Մաքսային տուրք

3694000,0

8. Հաստատագրված վճարումներ մանրածախ առևտրական գործունեության համար

1029000,0

9. Բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճար և անտառային եկամուտ

247400,0

Բ. Գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ

4885605,0

այդ թվում`

 
1. Նախկինում վարկային էմիսիայից ձեռնարկություններին տրամադրված վարկերի օգտագործման դիմաց տոկոսավճարներ

20000,0 

2. Եկամուտներ` պետական ձեռնարկությունների վարձակալությունից

192000,0

3. Մուտքեր` ՀՀ կենտրոնական բանկի շահույթից

2850000,0

4. Եկամուտներ` առևտրային բանկերի կանոնադրական ֆոնդերում ՀՀ կառավարության մասնակցությունից

6000,0

5. Մուտքեր` համապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար

112945,0

6. Մուտքեր` տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման ու պահպանման համար ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների մասնակցությունից

1413360,0

7. Այլ գանձույթներ, զանազան ոչ հարկային եկամուտներ

291300,0

Գ. Եկամուտներ պաշտոնապես տրամադրվող գրանտներից

20539061,0

 

Հոդված 7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը, գանձույթներն ու զանազան ոչ հարկային եկամուտները 1996 թվականին ամբողջությամբ վճարվում են հանրապետական բյուջե, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածով տեղական բյուջեներին ամրագրված հարկերի, տուրքերի և վճարների, ինչպես նաև տեղական մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված կարգով սահմանվող և գանձվող տուրքերի և վճարների:

 

Հոդված 8. Հաստատել 1996 թվականի բյուջետային տարում տեղական բյուջեներին, որպես, սեփական եկամուտներ' 100 տոկոսով ամրագրվող հարկերը, տուրքերն ու վճարները հետևյալ ցանկով`

ա) հողի հարկ.

բ) քաղաքացիական կացություն գրանցող մարմինների և նոտարական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքեր.

գ) պետական սեփականություն հանդիսացող հողերի (պահուստային հողերի) վարձակալության դիմաց գանձվող վարձավճարներ և արոտավայրերի օգտագործման դիմաց վճարներ.

դ) տեղական մարմինների սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության դիմաց գանձվող վարձավճարներ.

ե) վարչական իրավախախտումների համար տեղական գործադիր մարմինների կողմից գանձվող տուգանքներ.

զ) տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետության (տեղական մարմնի) տնօրինմանն անցած գույքի իրացումից եկամուտներ.

է) այլ գանձույթներ ու զանազան ոչ հարկային եկամուտներ:

Սույն հոդվածով նախատեսված տուրքերը Արարատի, Արմավիրի մարզերում տեղաբաշխված քաղաքների և գյուղերի տեղական բյուջեների գծով ամբողջությամբ հաշվանցվում են հանրապետական բյուջե:

 

Հոդված 9. Հաստատել Երևան քաղաքի 1996 թվականի տեղական բյուջեն եկամուտների գծով 3142100,0 հազար դրամ ընդհանուր գումարով ի հաշիվ հետևյալ եկամտային աղբյուրների.

 

   

հազար դրամ

1. Հողի հարկ

305000,0

2. Պետական տուրքեր

2518400,0

3. Պետական պահուստի հողերի վարձակալության և արոտավայրերի օգտագործման դիմաց վճարներ

8700,0

4. Եկամուտներ տիրազուրկ և ժառանգական իրավունքով տեղական մարմինների տնօրինությանն անցած գույքի իրացումից

15000,0

5. Գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ

295000,0

 

Հոդված 10. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի ծախսերը ըստ կառավարման մարմինների գարծառական և ֆունկցիոնալ դասակարգման, հետևյալ չափերով.

 

հազար դրամ

Ա. Ընդհանուր նշանակության պետական ծառայությունների ծախսեր

94789663,3 

այդ թվում`

 

1. ՀՀ Նախագահի աշխատակազմ

463432,0

2. ՀՀ Ազգային ժողով

560904,0

3. ՀՀ գործադիր իշխանության մարմիններ

6468835,6

այդ թվում`

 
3.1. ՀՀ կառավարության քարտուղարություն

557118,0

3.2. Ֆինանսական, հարկային-բյուջետային գործունեություն

993889,4

որից`

 
- ՀՀ ֆինանսների նախարարություն

149372,6

- ՀՀ հարկային տեսչություն

616357,2

- ՀՀ մաքսային վարչություն

228159,6

3.3. Արտաքին քաղաքականության գործունեություն

3447189,3

որից`

 
- ՀՀ արտաքին գործերի նախարարության ապարատ

175336,5

- ՀՀ դեսպանություններ և ներկայացուցչություններ

1809682,8

- Միջազգային պայմանագրերի իրացում

(բացառությամբ վարկային պայմանագրերի)

1462170,0

որից`

 

- միջազգային կազմակերպություններում ՀՀ Ազգային ժողովի անդամակցություն

47900,0

3.4. ՀՀ կառավարության կազմի մեջ մտնող գործադիր իշխանության մյուս մարմիններ

1470638,9

4. Գիտություն

1802473,0

այդ թվում`

 

- ՀՀ ազգային ակադեմիա

67367,0 

- թեմատիկ գիտական հետազոտություններ

1735106,0

5. Պաշտպանություն

26927740,0

այդ թվում`

 

- ՀՀ պաշտպանության նախարարության զորամիավորումների կազմակերպում և պահպանում

24048000,0

- զինվորականների կենսաթոշակներ

1208000,0

- սահմանապահ զորամիավորումներ 

1500000,0

6. Ներքին գործերի, հասարակական կարգի պահպանություն և ազգային անվտանգություն

8999000,0

այդ թվում`

 

- ներքին գործերի մարմիններ, ստորաբաժանումներ և տեսչություններ

4082000,0

- ներքին զորքեր

450000,0

- կալանավայրեր և ուղղիչ աշխատանքային գաղութների հիմնարկներ

1259000,0

- ՀՀ ազգային անվտանգության նախարարություն

3208000,0

7. Դատական և դատախազական մարմիններ

749015,7

այդ թվում`

- ՀՀ սահմանադրական դատարան

63528,6

- ՀՀ գերագույն դատարան

63528,6

- ՀՀ ժողովրդական դատարաններ

232815,9

- ՀՀ դատախազություն

356688,9

- ՀՀ արբիտրաժային դատարաններ

13870,7

- ՀՀ նոտարական գրասենյակներ

18583,0

8. Կրթություն

16170157,0

այդ թվում`

 
- նախադպրոցական կրթություն

3194128,0

- տարրական և միջնակարգ կրթություն

7887740,0

- պրոֆտեխնիկական կրթություն

797040,0

- միջնակարգ մասնագիտական կրթություն

897250,0

- բարձրագույն կրթություն

2034360,0

- կրթության այլ ոլորտներ

1359639,0

9. Առողջապահություն

13160900,0

այդ թվում`

- բազմաբնույթ և մասնագիտացված հիվանդանոցներ

8541141,0 

- պոլիկլինիկաներ

1862518,0

- հիգիենիկ, հակահամաճարակային և այլ ծառայություններ

2757241,0

10. Սոցիալական ապահովություն և փախստականների սոցիալական խնդիրների ոլորտ

1660845,0

այդ թվում`

- սոցիալական ապահովության մարմիններ

1165845,0 

11. Մշակույթ և սպորտ

2660238,0

12. Տեղեկատվություն

1632520,0

13. Վառելիքաէներգետիկ համալիր

6403000,0

14. Գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնային տնտեսություն

1856700,0

այդ թվում`

 
- կապիտալ ներդրումներ

500000,0

- անասնաբուժության սպասարկման ծառայություններ

246139,0

- հակահամաճարակային միջոցառումներ

242676,0

- բույսերի պաշտպանության և սերմնաբուծության ծառայություններ

203451,0

- Որոտան-Արփա-Սևան թունելի շահագործում

201151,0

- ջրամբարների նորոգում

250000,0

- գյուղատնտեսության սպասարկման այլ ծառայություններ և այլ միջոցառումներ

213283,0

15. Արդյունաբերություն

919903,0

16. Քաղաքաշինություն

2004000,0

17. Տրանսպորտ և կապ

2350000,0

Բ. Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ծախսեր

12363468,7

այդ թվում`

 

1. Պլանավորման և վիճակագրության ծառայություններ

94500,0

2. Բնապահպանություն, ընդերք և անտառային տնտեսություն

842857,0

3. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1806423,0

4. Նյութական ռեսուրսների ռեզերվի ձևավորում

4155000,0

5. Միջպետական վարկ ԼՂՀ-ին

4508000,0

6. ՀՀ Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսեր

134825,7

7. Այլ ծախսեր

821863,0

Գ. Հիմնական խմբերին չդասվող ծախսեր և ոլորտներ

20004709,0

այդ թվում`

1. Արտաքին և ներքին պարտքային պարտավորությունների սպասարկում (տոկոսների վճարում)

8623180,0

2. Տրանսֆերտներ կառավարման մյուս մակարդակների մարմիններին

11381529,0

որից`

 
- սուբսիդիաներ տեղական բյուջեներին

1244943,0

- երեխաների համար տրվող նպաստներ

7101757,0

- հատկացումներ պետական ձեռնարկություններին վերակառուցման և վերազինման համար

500000,0

- մասնակցություն ՀՀ բանկերի կանոնադրական ֆոնդերին

635000,0

- ավանդների ինդեքսավորում

326849,0

- անձնագրերի պատրաստման ծախսերի փոխհատուցում

300000,0

- սեփականաշնորհման սերտիֆիկատների սպասարկման ծախսեր

193000,0

- նախորդ տարվա պարտքի հատուցում

800000,0

- այլ տրանսֆերտային վճարումներ

279980,0

Ընդամենը

127157841,0

 

Հոդված 11. Հաստատել Երևան քաղաքի տեղական բյուջեի ծախսերի ծավալը 3142100,0 հազար դրամ ընդհանուր գումարով և ուղղել այն հետևյալ բնագավառների ֆինանսավորմանը.

 

հազար դրամ

1. Գործադիր մարմինների ապարատի պահպանում

271506,0

2. Քաղաքային բարեկարգման օբյեկտների պահպանում, նորոգում, կանաչապատում, սանիտարական մաքրում և գերեզմանոցների պահպանում

1521948,0

3. Պետական բնակարանային ֆոնդի հիմնանորոգում

200000,0

4. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների բարեկարգում

30900,0

5. Մշակույթի, մարզական հիմնարկների և կազմակերպությունների պահպանում

317746,0

այդ թվում`

 

- երաժշտական դպրոցներ

175751,0

- գրադարաններ

53709,0

- թանգարաններ

15922,0

- մշակույթի տներ

1952,0

- կենդանաբանական այգի

34697,0

- թատերական կազմակերպությունների վնասների հատուցում

16395,0

- մարզական միջոցառումներ

19320,0

6. Կապիտալ ներդրումներ

750000,0

այդ թվում`

 
- տրանսպորտային հաղորդակցության ուղիների շինարարություն

400000,0

- պետական բնակարանային ֆոնդի վթարային շենքերի վերականգնում

100000,0

- բնակարանային շինարարություն

250000,0

7. Քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույքահարկով հարկվող օբյեկտների գույքագրում և գնահատում

50000,0

 

Հոդված 12. Հաստատել հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին տրանսֆերտային վճարումների կարգով հատկացվող սուբսիդիաների ընդհանուր գումարը` 1244943,0 հազար դրամ և ըստ մարզերում տեղաբաշխված տեղական բյուջեների այն բաշխել հետևյալ չափերով`

 

1. Սյունիքի մարզ

277186,0

2. Վայոց ձորի մարզ

82109,0

3. Կոտայքի մարզ

108877,0

4. Գեղարքունիքի մարզ

95537,0

5. Շիրակի մարզ

301678,0

6. Տավուշի մարզ

55223,0

7. Լոռու մարզ

324333,0

 

Հոդված 13. Հաստատել սույն օրենքի 10 հոդվածով հանրապետական բյուջեից ըստ գործառական նշանակության պետական կառավարման մարմինների գծով նախատեսված ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին` ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի և միջոցառումների ֆինանսավորման հետևյալ չափերը`

 

հազար դրամ

Ա. Ընթացիկ ծախսեր

100293123,7

այդ թվում`

 
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

17841914,6

2. Աշխատավարձի նկատմամբ վրաեկ

4761118,1

այդ թվում`

 
- մուծումներ բանվորների և ծառայողների աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից պետական սոցիալական ապահովագրության ֆոնդին

257339,1

- մուծումներ բանվորների և ծառայողների աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին

4503779,0

3. Ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումներ

48110033,0

այդ թվում`

 
3.1. Գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում

5473251,0

3.2. Սննդի ձեռքբերում

10967294,0

3.3. Դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերում

3396127,0

3.4. Գործուղման և ծառայողական շրջագայության ծախսեր

817603,0

3.5. Կոմունալ տնտեսության և կապի ծառայությունների, տրանսպորտի և այլ տնտեսական ծախսեր

12995670,0

այդ թվում`

 

- վառելիքի և ջեռուցման ծախսեր

5703598,3

- ջրմուղից և կոյուղուց օգտվելու վարձ

215029,3

- էլեկտրաէներգիայի ծախսեր

2310923,9

- կապի ծառայությունների ծախսեր

346100,8

- շենքերի, շինությունների և գույքի ընթացիկ նորոգում

320973,0

- տրանսպորտի վարձակալման և սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր

1687612,0

- այլ տնտեսական ծախսեր

2411430,4

3.6. Այլ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերում

11573404,5

3.7. ՀՀ դեսպանությունների պահպանման ծախսեր

1809682,8

3.8. Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ծախսերը

1077000,0

4. Տոկոսների վճարում ներքին և արտաքին փոխառությունների դիմաց

8623180,0

այդ թվում`

 

- ներքին պարտքերի դիմաց

3178360,0

- արտաքին պարտքերի դիմաց

5444820,0

5. Տրանսֆերտային վճարումներ

20956878,0

այդ թվում`

 

- կրթաթոշակներ

1056639,0

- թոշակներ

1526000,0

- նպաստներ

7101757,0

- հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների լուծման համար

215000,0

- փոխհատուցում անվճար կաթի, պրոթեզավորման և հանրապետությունից դուրս բուժման ծախսերի համար

956000,0

- սուբսիդիաներ տեղական բյուջեներին

1244943,0

- սուբսիդիաներ պետական ձեռնարկությունների վերակառուցման, վերազինման, վնասների ծածկման և սոցիալական հիմնադրամի ստեղծման համար

1046410,0

- վճարումներ մշակույթի և արվեստի ստեղծագործությունների ձեռքբերման համար

531490,0

- ռադիոհեռուստատեսության եթերային ժամերի ձեռքբերման ծախսեր

1190197,0

- վճարումներ միջազգային կազմակերպություններին

1148050,0

- վճարումներ ԱՊՀ կազմակերպություններին

314120,0

- միջպետական համաձայնագրով մասնակցության վճար

1500000,0

- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1806423,0

- քաղաքացիների ավանդների ինդեքսավորում

326849,0

- սեփականաշնորհման սերտիֆիկատների սպասարկման ծախսեր

193000,0

- նախորդ տարվա պարտքերի մարում

800000,0

Բ. Կապիտալ ծախսեր

26864717,3

այդ թվում`

 

1. Կապիտալ ներդրումներ

9933000,0

որից` ըստ ոլորտների

 

1.1. Էներգետիկա

6353000,0

1.2. Տրանսպորտ

1100000,0

1.3. Գյուղատնտեսություն

500000,0

1.4. Արդյունաբերություն

700000,0

1.5. Պաշտպանություն

800000,0

1.6. Այլ ոլորտներ

480000,0

2. Կապիտալ նորոգում

7181861,0

այդ թվում` ըստ ոլորտների

 

2.1. Սոցիալ-մշակութային հիմնարկներ

3259501,0

2.2. Քաղաքաշինություն

1724000,0

2.3. Ավտոմոբիլային ճանապարհներ

1085360,0

2.4. Գյուղատնտեսություն

250000,0

2.5. Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության կազմակերպություններ

603000,0

2.6. Օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ

110000,0

2.7. Այլ ճյուղեր

150000,0

3. Նախագծման և երկրաբանահետախուզական ծախսեր

451856,3

4. Միջպետական վարկ ԼՂՀ-ին

4508000,0

5. Նյութական ռեսուրսների ռեզերվի ձևավորում

4155000,0

6. Մասնակցություն ՀՀ բանկերի կանոնադրական ֆոնդերին

635000,0

Ընդամենը`

127157841,0

 

Հոդված 14. Սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված սուբսիդիաների հատկացումները տեղական բյուջեներին կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընթացիկ ժամանակաշրջանի համար սահմանված չափաքանակների սահմաններում` տեղական ֆինանսական ծառայությունների միջոցով: Ընդ որում, մարզերի կտրվածքով տեղական բյուջեների համար սահմանվող ընդհանուր սուբսիդիաների հաշվին առանձին տեղական բյուջեներին հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընդունված հաշվարկային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցում ունեցող բյուջեներին: Սուբսիդիաների կանխավճարային հատկացումներն առանձին եռամսյակներում կատարվում են պլանային նախատեսումների 50 տոկոսից ոչ ավելի:

 

Հոդված 15. Տեղական բյուջեներին հանրապետական բյուջեից տրվող սուբսիդիաների ընդհանուր ծավալի հաշվին առանձին տեղական բյուջեներին հատկացումները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախատեսում և կատարում է համապատասխան մարզպետների կողմից ներկայացվող հաշվարկների հիման վրա: Մարզպետները նշված հաշվարկները տարեկան կտրվածքով ֆինանսների նախարարությանն են ներկայացնում բյուջետային տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ, իսկ յուրաքանչյուր եռամսյակի համար` եռամսյակի սկզբից առնվազն 20 օր առաջ: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրականացնում է մարզի ներսում առանձին տեղական բյուջեների միջև այդ բյուջեների ծախսերի նկատմամբ եկամուտների պլանային գերազանցման գումարների սահմաններում վերաբաշխում:

 

Հոդված 16. Տեղական բյուջեների ծախսերի կազմի մեջ մտնում են`

ա) գյուղերի ու քաղաքների բարեկարգման օբյեկտների (ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կամուրջներ, հետիոտնի ստորգետնյա անցումներ, փողոցային լուսավորման համակարգեր, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գերեզմանոցներ, աղբաթափման վայրեր, նախագծային աշխատանքներ և այլն) պահպանման, նորոգման, կանաչապատման և սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորման ծախսերը.

բ) պետական բնակարանային ֆոնդի հիմնական նորոգման ծախսերը.

գ) մշակույթի և մարզական հիմնարկների և կազմակերպությունների պահպանման ծախսերը.

դ) տեղական գործադիր մարմինների աշխատակազմի պահպանման ծախսերը:

Նշված ծախսերը տեղական բյուջեներում նախատեսվում և հաստատվում են հանրապետության կառավարության կողմից սահմանված ծախսերի նորմերի ու նորմատիվների համաձայն:

Տեղական բյուջեներով նախատեսված ուղղություններով լրացուցիչ ծախսերը կարող են իրականացվել միայն բյուջեներով նախատեսված եկամուտների գերակատարման և օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական վճարների ու տուրքերի հաշվին լրացուցիչ հավաքագրված մուտքերի առկայության դեպքերում: Ընդ որում, 1996 թվականի բյուջետային տարում տեղական բյուջեներ մուտքագրված միջոցների չօգտագործված մնացորդները մնում են տեղական բյուջեում և ուղղվում հաջորդ տարվա բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը:

 

Հոդված 17. Տեղական բյուջեները նախատեսվում և հաստատվում են միայն սեփական եկամուտների և հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների սահմաններում և այդ բյուջեների ծախսերի ֆինանսավորման համար չեն կարող ներգրավվել փոխառու միջոցներ, բանկի վարկ կամ արժեթղթերի թողարկման հաշվին հավաքագրվող գումարներ: Ընդ որում, այդ բյուջեների վրա տարածվում են բյուջեների կազմման, եկամուտների ու ծախսերի դասակարգման, հաշվառման ու հաշվետվության, բյուջեների դրամարկղային կատարման և բյուջետային տարվա ընդհանրության և միասնականության սկզբունքները:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում տեղաբաշխված սոցիալ-մշակութային ոլորտի բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների և բյուջեից ֆինանսավորվող մյուս կազմակերպությունների պահպանման ծախսերը և մարզերի տարածքներում ընդհանուր նշանակության ենթակառուցվածքային ծախսերն ու միջոցառումները (բացառությամբ տեղական բյուջեներով նախատեսվող ծախսերի) ֆինանսավորվում են կենտրոնացված կարգով` հանրապետական բյուջեից:

 

Հոդված 19. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում տեղաբաշխված հիմնարկների, կազմակերպությունների պահպանման ծախսերի և միջոցառումների ֆինանսավորման բյուջետային հատկացումների ընդհանուր ծավալը` 26484917,7 հազար դրամ և բաշխել դրանք ըստ մարզերի և ոլորտների` հետևյալ չափերով.

 

միլիոն դրամ

այդ թվում`

 

ընդամենը

       
 

հատկացում

կրթություն

առողջապա-հություն

սոցիալական ապահովություն 

երեխաների նպաստներ

1. Երևան քաղաք

8051,6

2723,1

2886,1

45,5

2396,9

2. Սյունիքի մարզ

1617,5

733,2

543,8

11,5

329,0

3. Վայոց ձորի մարզ

577,1

269,7

156,7

5,4

145,3

4. Արարատի մարզ

2016,0

862,5

598,0

11,4

544,1

5. Արմավիրի մարզ

1821,3

834,8

550,5

11,4

424,6

6. Արագածոտնի մարզ

1250,5

644,6

275,2

8,8

321,9

7. Կոտայքի մարզ

2079,5

1004,6

480,9

12,8

581,2

8. Գեղարքունիքի մարզ

2205,7

942,1

651,9

13,5

598,2

9. Շիրակի մարզ

2950,7

1233,1

923,8

18,9

774,9

10. Տավուշի մարզ

1155,3

522,7

304,0

8,1

320,5

11. Լոռու մարզ

2759,7

1176,9

895,8

21,8

665,2

 

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության մարզերի աշխատակազմի պահպանման ծախսերը, որպես տարածքային կառավարման մարմինների ծախսեր, նախատեսվում և ֆինանսավորվում են հանրապետական բյուջեից` պետական կառավարման մարմինների ծախսերի նախահաշիվների ֆինանսավորման կարգին համապատասխան:

Բյուջետային հատկացումների գծով մարզերն իրենց ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվների կատարման մասին սահմանված կարգով հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և ֆինանսների նախարարություն:

 

Հոդված 21. 1996 թվականի հանրապետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի եկամուտների սահմաններում` պահպանելով սույն օրենքի 10 և 13 հոդվածներում նախատեսված համամասնությունները:

 

Հոդված 22. Սույն օրենքի 6 հոդվածում նախատեսված հանրապետական բյուջեի 1996 թվականի եկամուտների գումարներից ավելի ստացված լրացուցիչ եկամուտները, բացառությամբ նպատակային գումարների, ուղղվում են 10 հոդվածում նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը` այդ հոդվածի համամասնություններով:

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) սահմանում է սույն օրենքի 10 և 13 հոդվածներով նախատեսվող բյուջետային հատկացումների կազմին և կառուցվածքին համապատասխան Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների 1996 թվականի ծախսերի նախահաշիվները.

բ) հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է փաստացի` ստացված եկամուտների սահմաններում: Ընդ որում, 1996 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և հանրապետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը`

- բնակչությանը տրվող նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը)` հաշվի առած կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին և սոցիալական ապահովագրության ֆոնդին կատարվող մասհանումները,

- պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,

- պաշտպանության ծախսերը,

- սննդի և դեղորայքի ձեռքբերումը.

գ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը սահմանում և հաստատում է սույն օրենքի 8 հոդվածով նախատեսված հարկերի, տուրքերի և այլ վճարների հաշվարկման և տեղական բյուջեներ հաշվանցման և 12 հոդվածով այդ բյուջեներին հանրապետական բյուջեից նախատեսված սուբսիդիաների հատկացման ընթացակարգերը.

դ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը սահմանում է սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին` մարզերի տարածքներում տեղաբաշխված հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսավորման կարգը.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ սահմանում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության` մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով վարկային փոխհարաբերությունների (վարկային գծի) կիրառման կարգը: Ընդ որում, սահմանվող կարգին է համապատասխանեցվում մինչև 1996 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով տրամադրված վարկերի սպասարկումը.

զ) Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի, ինչպես նաև հարկաբյուջետային բնագավառի վերաբերյալ օրենսդրական ակտերի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեում.

է) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեից ԼՂՀ-ին 1993-1995 թվականներին հատկացված միջպետական վարկերի մարումը` 2399,7 միլիոն դրամ գումարով.

ը) անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հաշվառումն ու հաշվետվությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու և բյուջեի կատարումը գանձապետության համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ:

 

Հոդված 24. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


29 դեկտեմբերի 1995 թվականի,

քաղ. Երևան

ՀՕ-25