ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 565-Ա |
«30» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Գալշոյան փողոցի հ.2/1 և հ.4, Մոլդովական փողոցի հ.հ.4, 1/3, 4/4 և 43,Նանսենի փողոցի հ.հ.4, 9,12 և 17/17, Լվովյան փողոցի հ.3, Մայակ թաղամասի հ.32, Բ. Մուրադյան փողոցի հ.հ.2/4, 3/68 և 3-71, Մինսկի փողոցի հ.44/1, Բագրևանդի փողոցի հ.4/3, Գայի պողոտայի հ.14 և հ.16/23, Թևոսյան փողոցի հ.42/1 և հ.44/1, Դ. Մալյան փողոցի հ.4, Գյուրջյան փողոցի հ.5 և հ.9/6, Արտեմ Միկոյան փողոցի հ.4/42, Վիլնյուսի փողոցի հ.37/1, Ջուղայի փողոցի հ.2, Ն. Ստեփանյան փողոցի 11/1, Սաֆարյան փողոց 6/2 , Բակունցի փողոցի հ.1, Ավետիսյան փողոցի հ.28/10 և հ.53/1, Բանավան թաղամասի հ.6, Դավիթ-Բեկ փողոցի հ.240, Շոպրոնի փողոցի հ.12/1, Նոր Նորքի 7-րդ զանգված հ.36/37 հասցեների դիմաց տեղադրված թվով 36 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|