ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 567-Ա

«30» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Խաղաղ Դոն փողոցի հ.12/7, Այվազովսկու փողոցի հ.15/5, Սասունցի Դավիթ փողոցի հ.20/1 և հ.48, Մուրացան փողոցի հ.113/1 և հ.113/2, Արցախի պողոտայի հ.հ. 2/3, 8, 8բ, 32Ա/15, 22,14/150, 20 և 6/2, Բելինսկու փողոցի հ.7, Ռոստովյան փողոցի հ.13/1, Տիտոգրադյան փողոցի հ.15, Էրեբունի փողոցի հ.20/3 և հ.12/2 Ավանեսովի փողոցի հ.7, Տիգրան Մեծ պողոտայի հ.հ.61-35, 48 և 24/9, Աթոյան փողոցի հ.20/6, Նոր Արեշ 7 փողոցի հ.18, Ազատամարտիկների փողոցի հ.78/2, Խորենացի փողոցի հ.164/2, Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի հ.16/1 հասցեների դիմաց տեղադրված թվով 28 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան