ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 535-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2026-23.07.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 535-Ա

«30» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի հ.հ. 11, 35/2, 13Ա, 51, 47 շենքի դիմաց և հ.2 շենքի հ.15 շինություն, Դավթաշեն 2 թաղամասի հ.38/2, Դավթաշեն 2-րդ փողոցի հ.39, Դավթաշեն 4 թաղամասի հ.հ. 2/3,32, 39/8, 43/2, 41/11 և հ.11 շենքի դիմաց, Սասնա Ծռեր փողոցի հ.4 և հ.10/2, Տ. Պետրոսյան փողոցի հ.հ.24/3, 31/1 և 44/1, Անաստաս Միկոյան փողոցի հ.2/1 հասցեների դիմաց տեղադրված թվով 20 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան