ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ. 4227-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 532-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 532-Ա

«30» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ. 4227-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի «Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին» հ. 4227-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման 1-ին կետում «6875132.40 (վեց միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար հարյուր երեսուներկու դրամ քառասուն լումա) ՀՀ դրամ» բառերը փոխարինել «5387132.43 (հինգ միլիոն երեք հարյուր ութսունյոթ հազար հարյուր երեսուներկու դրամ քառասուներեք լումա) ՀՀ դրամ» բառերով.

2) Որոշման հավելվածով հաստատված՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող գույքի ցանկի 18-26-րդ և 46-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

3) Որոշման հավելվածով հաստատված՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող գույքի ցանկի վերջին՝ ընդամենը տողում «50» թիվը փոխարինել «40» թվով, իսկ «6874132․30» թիվը փոխարինել «5387132․43» թվով։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան