ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 579-Ա |
«30» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Տարոնցի փողոցի հ.հ.3/4, 4/4 և 9, Շիրակի փողոցի հ.հ. 2/9, 5 և 10/1, Չեխովի փողոցի հ.6 և հ.52, Շարուրի փողոցի հ.հ.24/142, 8 և 12, Արտաշիսյան փողոցի հ.հ.48/2, 58, 81/11, 84/4, 86 և 88/2, Արշակունյաց պողոտայի հ.65/1 և հ.52/52, Բագրատունյաց պողոտայի հ.հ. 26, 17/135, 17, 12/1,17, 15/5 և 39, Թադևոսյան փողոցի հ.4/7 և հ.14/3, Մանանդյան փողոցի հ.17/1, Արարատյան փողոցի հ.10 հ.66/2, Արտաշատի խճուղի հ.74, Գ.Նժդեհի փողոցի հ.հ.3/26, 13, 18/23 և հ.30 19, Մայիսի 9 փողոցի հ.հ.14/4, 22/3 և 104/1, Նորագավիթ 1-ին փողոց հ.26 և հ.17, Նիզամի փողոցի հ.1/4, Հ.Հովսեփյան փողոցի հ.31, Վերին Շենգավիթ 1 փողոց հ.2/1, Վերին Շենգավիթ 2 փողոց հ.5/2, Ներքին Շենգավիթ 15 փողոց 1-ին նրբ. h.4/5, Սևանի փողոցի հ.34, Հ. Հովհաննիսյան փողոցի հ.119 հասցեների դիմաց տեղադրված թվով 47 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|