ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 87-Ա
««ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀՕ-374-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով՝
1. Հաստատել ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
05.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 87-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
««ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀՕ-374-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման հիմքը |
|
1. |
«Սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-374-Ն օրենք) 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Չափումների միասնակա-նության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ |
|
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրու- թյամբ շարադրվող օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
|
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1299-Ն որոշման մեջ փոփոխությու-ններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստա նի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրու- թյամբ շարադրվող օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ |
|
4. |
«Չափածրարված արտադրանքին ներկայացվող չափագիտական պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրու-թյամբ շարադրվող օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ |
|
5. |
«Որպես չափիչ անոթ օգտագործվող շշերին ներկայացվող չափագիտական պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրու- թյամբ շարադրվող օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ |
|
6. |
«Ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրու- թյամբ շարադրվող օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ |
|
7. |
«Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները և դրանցում կիրառվող չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրու- թյամբ շարադրվող օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ |
|
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշման մեջ փոփոխություն-ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրու- թյամբ շարադրվող օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ |
|
9. |
«Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման գները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 23-րդ հոդվածով խմբագրվող օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մաս |
|
10. |
«Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածով օրենքում լրացվող 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ |
|
11. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգա- չափման պարբերակա- նությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածով օրենքում լրացվող 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 5 -րդ կետ |
|
12. |
«Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածով օրենքում լրացվող 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ |
|
13. |
«Չափման միջոցի ստուգաչափման, փորձաքննության կազմակերպման և իրականացման կարգը, չափման միջոցի ստուգաչափման համար ներկայացվող հայտի ձևը, չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթղթի ձևը, ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը, դրոշմի արտատիպի մարման պատկերը, բարձր պաշտպանվա- ծության համարակալ- ված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը, չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու ընթացա- կարգը և ծանուցագրի ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածով օրենքում լրացվող 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ |
|
14. |
«Չափագիտության կառավարման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածով օրենքում լրացվող 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 8 -րդ կետ |
|
15. |
«Ազգային չափանմուշը ճանաչելու, դրա կատարելագործումը հաստատելու և ճանաչումը դադարեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածով օրենքում լրացվող 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետ |
|
16. |
«Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ու Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) ուղեցուցային փաս-տաթղթերի հայերեն տարբերակների ընդունման և գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանների ընդունում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի մայիսից սկսած |
ընթացիկ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածով օրենքում լրացվող 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
05.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|