ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 132-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2026-16.05.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2026
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբեր 2025 թվականի թիվ 132-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելվածի N 1-ի:

2. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելվածի N 2-ի:

3․ Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական վճարների աղբահանության գծով արտոնությունները՝ համաձայն հավելվածի N 3-ի:

4. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող 2026 թվականի արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելվածի N 4-ի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա։

 

Կողմ -12

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

30․01․2026 թ

Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված 1

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 17-ի

N 132-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

N

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

2026թ. դրույքաչափերը /ՀՀ դրամ/

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`

 

1)

հիմնական շենքերի և շինությունների համար՝

 

ա․

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար,

15 000

բ

 մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

15 000

2)

սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանված ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`

 

ա.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

30 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

բ.

501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

100 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

գ.

1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

200 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

1 000 000 (մեկ միլիոն) դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

ե.

Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող գործակիցները`

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

 

3)

ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

 

ա.

մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

5000 դրամի և սույն կետի 2-րդ ենթակետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

բ.

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

10 000 դրամի և սույն կետի 2-րդ ենթակետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

2.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր (շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար ( տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 12-րդ ոդվածի 4.1-ին մասով այլ բան սահմանված չէ)՝

 

1)

շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների, շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

 

ա․

 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

60 000 և կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

բ.

501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

200 000 և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

գ.

 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

400 000 և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

2 000 000 և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված՝ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.

3.

Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տուրքերի կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։

 

4.

Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների 2026 թվականի ընթացքում մեկ անգամ և մինչև 3 ամիս ժամկետով երկարաձգման համար 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Ծաղկաձոր համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:

 

5.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 

1)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն`

3 000

2)

բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

 

3)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, Տեղակաան տուքերի և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

6.

համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`

5 000

7.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

8.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

9.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

1)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100 000

2)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում

 բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100 000

3)

 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100 000

10.

համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

60 000

1)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

20 000

11.

համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

50 000

12.

համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար

 

1)

 ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

ա․

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

1) Համայնքի քաղաքային բնակավայրում

2) Համայնքի գյուղական բնակավայրում

6 000

3000

բ․

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12 000

գ․

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20 000

դ․

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25 000

ե․

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

45 000

զ․

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

100 000

13.

օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 

1)

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

1) Համայնքի քաղաքային բնակավայրում

2) Համայնքի գյուղական բնակավայրում

6000

3000

2)

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12 000

3)

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20 000

4)

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25 000

5)

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

45 000

6)

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

100 000

14.

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար`

350

15.

համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

1)

 Համայնքի քաղաքային բնակավայրում

 

ա․

առևտրի օբյեկտների համար`

75 000

բ․

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`

150 000

գ․

բաղնիքների (սաունաների) համար`

500 000

դ․

խաղատների համար`

1 500 000

ե․

շահումով խաղերի համար`

750 000

զ․

վիճակախաղերի համար`

225 000

2)

Համայնքի գյուղական բնակավայրում

 

ա․

առևտրի օբյեկտների համար`

50 000

բ․

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`

100 000

գ․

բաղնիքների (սաունաների) համար`

500 000

դ․

խաղատների համար`

1 000 000

ե․

շահումով խաղերի համար`

500 000

զ․

վիճակախաղերի համար`

150 000

16.

համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասախան)` տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

 

1)

հիմնական շինությունների ներսում՝

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

5 000

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

10 000

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15 000

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

20 000

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

30 000

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

50 000

2)

ոչ հիմնական շինությունների ներսում`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

1 000

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

2 000

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

4 000

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

8 000

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15 000

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

25 000

17.

քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

5 000

18.

ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

 

1)

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

 

ա․

 Քաղաքային բնակավայրում

3000

բ․

 Գյուղական բնակավայրում

2000

2)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

 

ա․

 Քաղաքային բնակավայրում

5250

բ․

 Գյուղական բնակավայրում

3500

3)

սոցիալական գովազդի համար՝

0

4)

այլ արտաքին գովազդի համար`

 

ա․

 Քաղաքային բնակավայրում

2250

բ․

 Գյուղական բնակավայրում

1500

5)

դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով`

 

6)

եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով

 

19.

Ծաղկաձոր համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացույցային տարվա համար`

100 000

20.

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար`օրացույցային տարում յուրաքանչուր մեքենայի համար`

10 000

21.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

500 000

22.

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

 

1)

3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

2 500 000

2)

5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

5 000 000

3)

7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

7 000 000

4)

10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար`

10 000 000

23.

Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`

 

1)

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում

20 000

2)

հեստապարային ակումբի համար` օրացույցային տարվա համար`

300 000

24.

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար

10 000

25.

 շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում 2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով

 

 

Հավելված 2

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 132-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/Հ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

2026 թվականի դրույքաչափը (դրամ)

1.

Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

40 000

2)

101-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

80 000

3)

501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

160 000

4)

1501 քառակուսի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

250 000

2.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

15 000

3.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 200 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

50 000

2)

201-ից մինչև 300 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

100 000

3)

301-ից մինչև 500 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

300 000

4)

501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերեսի համար՝

500 000

5)

1001-ից մինչև 3000 քառակուսի մետր մակերեսի համար՝

1 000 000

6)

 3001-ից մինչև 10 000 քառակուսի մետրից ավել մակերեսի համար՝

5 000 000

7)

10001-ից ավել մակերեսի համար

10 000 000

4.

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝

 

1)

մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար՝ յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝

50

2)

501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար՝

30 000

3)

1501 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հողամասերի համար՝

40 000

5.

Ծաղկաձոր համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից գանձվող վճարը`

40 000

6․

Նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք ) կազմելու վճար

 

1)

Մինչև 500 քառակուսի մետր մակերեսի համար՝

20 000

2)

 501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերեսի համար՝

100 000

3)

 1001-ից մինչև 2000 քառակուսի մետր մակերեսի համար՝

500 000

4)

 2001-ից մինչև 3000 քառակուսի մետր մակերեսի համար՝

1 000 000

5)

 3001-ից մինչև 5000 քառակուսի մետր մակերես համար

3 000 000

6)

 5001-ից մինչև 10 000 քառակուսի մետր մակերես համար

 5 000 000

7)

 10001-ից մինչև 20 000 քառակուսի մետր մակերես համար

10 000 000

8)

20001-ից մինչև 50 000 քառակուսի մետր մակերես համար

20 000 000

9)

 50 001-ից ավել քառակուսի մետր մակերես համար

70 000 000

7.

Աղբահանության վճարը սահմանվում է`

 

1)

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

 

ա․

ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսեկան

10

2)

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով`

 

ա.

առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսական

100

բ.

հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսական

20

գ.

վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսական

15

դ.

գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

8

ե.

արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսական

8

զ .

շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն կետի ա.-ե. ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի ա.-ե. կետերով սահմանված դրույքաչափով.

 

Է.

շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի ա.-ե. ենթակետերով սահմանված դրույքաչափով:

 

8.

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսական

1) Համայնքի քաղաքային բնակավայրերում

2) Համայնքի գյուղական բնակավայրերում

100

50

9․

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

 

10.

Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

 

1)

ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում`

3 000

2)

ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում`

10 000

11.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության վճարը սահմանել կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար`

 

1)

յուրաքանչյուր մեկ խորանարդի համար՝

600

2)

մեկ տոննա աղբի համար՝

2000

12.

Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սահմանվում է տեղական վճարˋ

 

1)

յուրաքանչյուր մեկ ժամվա համար

100

2)

յուրաքանչյուր մեկ օրվա համար

300

3)

մեկ շաբաթվա համար

1 500

4)

մեկ ամսվա համար

5 000

13.

համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար`

5 000

14.

Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեներ տրամադրելու համար փոխհատուցման վճար՝ մեկ փաթեթի համար

2000

15.

Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի

0

16.

Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 

1)

 Քաղաքային բնակավայրի համար

15 000

2)

 Գյուղական բնակայարի համար

7 500

17.

 Համայնքային ենթակայության սգո սրահի ծառայություններից օգտվողների համար՝

 

1)

համայնքում հաշվառում ունեցող բնակչների համար

0

2)

համայնքում հաշվառում չունեցող բնակչների համար

60 000

18.

Ոռոգման ջրի վճար 1խորդ․լ

11

19.

Խմելու ջրի վճար 1 խորդ․լ

 

1)

 Հանգստի և հասարակական տարածքների սպառման համար

60

2)

 Բնակելի տարածքների սպառման համար

 0

Հավելված 3

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 132-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Սահմանել, որ

1) Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (երեխաներ, ծնողներ և ամուսին), ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

2) Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

3) ամսական մինչև 50 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

4) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում՝

ա. բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 50 տոկոսի չափով.

բ. անհատական բնակելի տների, առանձնատների, այգետնակների (ամառանոցների), օժանդակ ու տնտեսական շինությունների, բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի ընդհանուր մակերեսի 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 75 տոկոսի չափով.

գ. ավտոտնակների համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

 

Հավելված 4

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 132-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող 2026 թվականի ընթացքում արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի հետևյալ դրույքաչափերը և արտոնությունները․

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում հաշվառում ունեցող և Արցախից բռնի տեղահանված երեխաների համար՝ 2026 թվականի մատուցվող ծառայությունները՝ սահմանել 0 (զրո) դրամ:

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում հաշվառում չունեցող երեխաների համար՝ 2026 թվականի մատուցվող ծառայությունները՝ սահմանել

 

N

Բաժիններ

Փոխհատուցման գումարի դրույքաչափը՝

ամսական (դրամ)

ա.

Դաշնամուրի ուսուցում

2000

բ.

Վոկալի ուսուցում

2000

գ.

Ժողովրդական գործիքների ուսուցում

Չի փոխհատուցվում

դ.

Պարարվեստի ուսուցում

2 000

ե.

Կերպարվեստի ուսուցում

1000

զ.

Դիզայներության, կար ու ձևի ուսուցում

1000

Է

 կիթառ

1000

Ը

դհոլ

1000

թ

թատերական

1000

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի «Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվող երեխաների համար՝ 2026 թվականի մատուցվող ծառայությունները սահմանել 0 (զրո) դրամ:

4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում հաշվառում ունեցող և Արցախից բռնի տեղահանված երեխաների համար՝ 2026 թվականի մատուցվող ծառայությունները՝ սահմանել 0 (զրո)դրամ:

5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում հաշվառում չունեցող երեխաների համար՝ 2026 թվականի մատուցվող ծառայությունները սահմանել 5000 (հինգ հազար) դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2026 թվական: