ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-17
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/8(1098) 30 նոյեմբեր, Հոդ.146
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

I. Ուժը կորցրած ճանաչել`

1. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 11-րդ կետը` շրջանի տերիտորիայում փոխադրամիջոցների տերերից գանձումներ չկատարելու իրավունքին վերաբերող մասով:

2. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետը` քաղաքի տերիտորիայում փոխադրամիջոցների տերերից տուրք չգանձելու իրավունքին վերաբերող մասով:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


25 նոյեմբերի 1995 թվականի,

քաղ. Երևան

Ն-064-I.-ՀՕ-17

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան