ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
I. Ուժը կորցրած ճանաչել`
1. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 11-րդ կետը` շրջանի տերիտորիայում փոխադրամիջոցների տերերից գանձումներ չկատարելու իրավունքին վերաբերող մասով:
2. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետը` քաղաքի տերիտորիայում փոխադրամիջոցների տերերից տուրք չգանձելու իրավունքին վերաբերող մասով:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
քաղ. Երևան Ն-064-I.-ՀՕ-17 |