ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 83-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2026 թվականի փետրվարի 3-5-ը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու-Դաբի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 04.02.26 N 88-Ա)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Արմեն Գրիգորյանի, Արայիկ Հարությունյանի, Նազելի Բաղդասարյանի (նաև ճանապարհածախսը), Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Սևակ Ղահրամանյանի, Արման Ղազարյանի, Ալիսա Հայրապետյանի, Անուշ Մելքոնյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը և Վահան Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Գևորգ Պապոյանինը (նաև ճանապարհածախսը)՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:
(4-րդ կետը փոփ., լրաց. 04.02.26 N 88-Ա)
5. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Ռուբեն Ռուբինյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2026 թվականի փետրվարի 3-ին՝ Երևան - Աբու-Դաբի, իսկ փետրվարի 5-ին՝ Աբու-Դաբի – Երևան երթուղով։
(6-րդ կետը փոփ. 04.02.26 N 88-Ա)
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 83-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ | |
| Ա. Հակոբյան | - ՀՀ վարչապետի տիկին | |
| Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ | |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար | |
| Ա. Հարությունյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար | |
| Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար | |
| Ռ. Ռուբինյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Գ. Պապոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (04.02.2026թ.-05.02.2026թ.) | |
| Վ. Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Կ. Գրիգորյան | - Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան | |
| Ն. Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար (03.02.2026թ.- 05.02.2026թ.) | |
| Գ. Վանոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ | |
| Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
| Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ | |
| Ս. Ղահրամանյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական | |
| Ա. Ղազարյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու | |
| Ա. Հայրապետյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ | |
| Ա. Մելքոնյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու | |
| Ա. Աբրահամյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
| Ա. Շահինյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
| Տ. Մեհրաբյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ | |
| Գ. Գալստյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ | |
| Զանգվածային լրատվության միջոցներ | ||
| Ա. Զախարյան | - Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ, 03.02.2026թ. -05.02.2026թ.) | |
| Ս. Պապյան | - «1in.am» լրատվական կայքի լրագրող (համաձայնությամբ, 03.02.2026թ. - 05.02.2026թ.) | |
| Դ. Մաճկալյան | - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ, 03.02.2026թ. -05.02.2026թ.) | |
| Գ. Պերկուպերկյան | - «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ (համաձայնությամբ, 03.02.2026թ. - 05.02.2026թ.) | |
(հավելվածը փոփ., լրաց. 04.02.26 N 88-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
03.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 04.02.2026, N 88-Ա | 03.02.2026, N 83-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|