ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«30» հունվարի 2026 թ. |
N 103-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ՝ ԱՐՏԱՏՊՎՈՂ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 311-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել`
1) QR գծիկավոր կոդ պարունակող՝ արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
2) QR գծիկավոր կոդ պարունակող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում QR գծիկավոր կոդերի համակարգի ներդրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
|
1/30/2026
|
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների հունվարի 30-ի N 103-Ն հրամանի |
ԿԱՐԳ
QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ՝ ԱՐՏԱՏՊՎՈՂ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են QR գծիկավոր կոդ պարունակող՝ հարկ վճարողի անձնական էջից արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման հետ կապված հարաբերությունները։
2. QR գծիկավոր կոդը (այսուհետ՝ Կոդ) հանդիսանում է մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը:
3. Կոդի նույնականացումն իրականացվում է արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի վրա նախատեսված մեքենայաընթեռնելի ձևով ներկայացված երկչափ ծածկագրի ձևաչափով:
4. Ծածկագրի ձևավորումն իրականացվում է նույնականացման ծածկագրի ձևավորման և ստուգման կոդի ձևավորման միջոցով։ Նույնականացման ծածկագիրը ներառում է նաև արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի համարը և վավերականության ամսաթիվը:
5. Կոդը սքանավորելիս իրականացվում է վերաուղղորդում հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթուղթը ցուցադրող էջ:
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների հունվարի 30-ի N 103-Ն հրամանի |
ՑԱՆԿ
QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Անձնական հաշվի քարտի քաղվածք.
2. Առանձին հարկատեսակների և վճարների գծով, այդ թվում` դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
3. Հայաստանի Հանրապետությունում վճարված պետական հարկերի և պետական վճարների վերաբերյալ տեղեկանք (այդ թվում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով).
4. Ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք.
5. Բոլոր հարկատեսակների և վճարատեսակների գծով հարկ վճարողի կողմից հարկային և մաքսային մարմիններ ներկայացվող հաշվարկներ, հաշվետվություններ, հայտարարագրեր և այլ տեղեկություններ.
6. Վարչական ակտեր և դրանց անբաժանելի մասը համարվող փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների կողմից կայացված որոշումներ՝ այդ թվում հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի և ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացված որոշումներ.
7. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք (այդ թվում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2026 թվական: