ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 484-Ա |
«30» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի30.01.2026 թ. հ. 484-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Մհեր Տոնոյան |
Ն.Չարբախ թաղամաս, հ.348 |
հողամաս |
Մհեր Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ն.Չարբախ թաղամասի հ.348 հասցեում գտնվող հողամասին /վկ.հ. 10062025-01-0159, Երևանի քաղաքապետի 26.12.2025թ. հ.5306-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախ 9-րդ փողոց, հ.27 |
01113RMA69NT |
|
|
2 |
Նորիկ Մելիքսեթյան |
Դավթաշեն 1-ին փողոց, հ.36Ա |
բնակելի տուն |
Նորիկ Մելիքսեթյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին փողոցի հ.36Ա հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2160179/ տրամադրել հասցե՝ Դավթաշեն 10-րդ փողոց, հ.18/1 |
01043XAZGEEH |
|
|
3 |
Քնարիկ Կարապետյան |
Բաշինջաղյան փողոց, հ.168 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.09.2025թ. հ.9404 վկայագրով, Քնարիկ Կարապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Բաշինջաղյան փողոցի հ.168 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.168/6 |
01013YARNQFD |
|
|
4 |
Արմեն Ղազարյան |
Մաշտոցի պողոտա, հ.42 շենք, հ.10 |
բնակարան |
Հայկ Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող, Մաշտոցի պողոտայի հ.42 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.02102024-01-0204, ընդհ. բաժն. 23.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մաշտոցի պողոտա, հ.42 շենք, բն.10/1 |
01063DZGY68C |
|
|
5 |
Արմեն Ղազարյան |
Մաշտոցի պողոտա, հ.42 շենք, հ.10 |
բնակարան |
Հայկ Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող, Մաշտոցի պողոտայի հ.42 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.02102024-01-0204, ընդհ. բաժն. 23.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 137.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մաշտոցի պողոտա, հ.42 շենք, բն.10/2 |
01063PHCGXSH |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|