ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 37-Ա
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 211,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ասողիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00835755) 2023 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված՝ N 447742 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում գովազդային ապրանքների տպագրական ծառայությունների մատուցման գործարքը` 8,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էվրի դեյ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2022 թվականի հունիսի 24-ին կնքված՝ N RFQ-4906 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի և մեկանգամյա պլաստիկ բաժակների մատակարարման գործարքը` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված՝ N 0005/26/08/2024 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2022 թվականի հունվարի 26-ին կնքված՝ N 2616973 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հետվճարային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Րայդթեք Էյ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Յանդեքս.Տաքսի Կորպ Էյէմ) հետ (ՀՎՀՀ՝ 02274309) 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված՝ N 20210078 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տաքսի ծառայությունների մատուցման գործարքը` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Երևան» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման գործարքը` 8,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Երևանի ԳԳՄ-ի (Հայռուսգազարդ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 016.08.13.2539 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման գործարքը` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված՝ N 5-14-34 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
04.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 37-Ա որոշման |
«ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն, ապահովելով մշտական եկամտի աղբյուր և զարգացնելով տարբեր օժանդակ հմտությունները։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
1) «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ (հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001). 2) «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ (հասցե՝ World Vision Deutschland e.V. Am Houiller Platz 4 61381 Friedrichsdorf). 3) «Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը» (հասցե՝ Պետրոս Ադամյան 14, Երևան 0010): |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, (հասցե` քաղաք Երևան, Ռոմանոս Մելիքյան փողոց 1, ՀՎՀՀ՝ 02528755) |
|
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական |
|
6 |
Ծրագրի բյուջեն |
211,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի զարգացման ծրագրերում ընդգրկված կարիքավոր ընտանիքները և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում տեղահանվածների համար» մոդելի նպատակն է բարձրացնել թիրախ համայնքների դիմակայունությանը և պատրաստվածությանը սպառնացող տարաբնույթ վտանգների (բնական, տեխնոլոգիական, կենսաբանական, այլ) և կլիմայի փոփոխության նկատմամբ` հատուկ շեշտադրում կատարելով այդ վտանգների հետևանքով հնարավոր հարկադիր տեղահանումների և/կամ տարհանման կարողությունների զարգացմանը, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, 111,000,000 դրամի չափով՝ ա․ 180 շահառուների սեմինարների (թեմաները՝ բազմավտանգ վաղ ազդարարման համակարգերի վերաբերյալ) կազմակերպում՝ 7,500,000 դրամի չափով, բ. բոլոր թիրախ համայնքների 90 շահառուների դասընթացների (թեման՝ ծրագրի ներկայացում, աղետների ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում) կազմակերպում՝ 4,000,000 դրամի չափով, գ․աջակցություն աղետների ռիսկերի կառավարման պլանների իրականացմանը համայնքային փոքր ծրագրերի միջոցով (4 ծրագրերի ֆինանսավորում)՝ 62.500.000 դրամի չափով, դ․ աղետների վերաբերյալ տեղեկատվական, կրթական և հաղորդակցության նյութերի վերանայում և մշակում (8 մշակված նյութ, որոնցից 3 անիմացիա)՝ 14,000,000 դրամի չափով, ե․ 1-օրյա դասընթացներ թիրախ համայնքների բնակավայրերի բնակչության համար (40 դասընթաց, յուրաքանչյուրին պետք է մասնակցի 25 մարդ, ընդհանուր թվով 1000 մասնակից՝ 23,000,000 դրամի չափով. 2) «Ապահով տուն՝ Վարդենիս և Կապան համայնքների ամենախոցելի երեխաների պաշտպանություն` համայնքների դիմակայունության ամրապնդման և կենսակերպի բարելավման միջոցով» մոդելի նպատակն է աջակցել Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի Վարդենիս և Կապան համայնքների ամենախոցելի ընտանիքների և երեխաների դիմակայունության ամրապնդմանն ու կենսակերպի բարելավմանը, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, 100,000,000 դրամի չափով՝ ա. քարտեզագրման և սոցիալական գնահատման արդյունքում ընտրված 120 ընտանիքների կենցաղային պարագաների տրամադրում՝ 30,000,000 դրամի չափով, բ. 80 ընտանիքների տնտեսական բարելավման աջակցության տրամադրում՝ ըստ հմտությունների և մասնագիտության (համապատասխան ուսուցումից/վերապատրաստումից հետո տրամադրվում են անհրաժեշտ գործիքներ, սարքավորումներ և անհրաժեշտ պարագաներ՝ ապահովելով մշտական եկամտի աղբյուր)՝ 23,000,000 դրամի չափով, գ․ 150 ամենախոցելի երեխաների ներգրավում «երեխայակենտրոն միջավայր» խմբակներին Վորլդ Վիժնի կենտրոններում և համայնքային դպրոցներում՝ 17,000,000 դրամի չափով, դ․ հոգեբանական մոդուլի մշակում և շահառու երեխաների մոտ 600 ծնողների ընդգրկում դրական ծնողավարման, արտակարգ իրավիճակներում պահվածքի, տնտեսության վարման, ֆինանսական գրագիտության թեմաներով դասընթնացներում՝ 2,000,000 դրամի չափով, ե. համայնքային ծրագրերի իրականացում՝ ուղղված քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին՝ 28,000,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) գրասենյակային պարագաների և գրենական պիտույքների ձեռքբերում՝ 7,500,000 դրամ. 2) տնտեսական ապրանքների և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ. 3) վառելիքի ձեռքբերում ծրագրի իրականացման նպատակով՝ 5,000,000 դրամ. 4) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 3,500,000 դրամ. 5) կորպորատիվ VPN և ինտերնետ ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ. 6) հետվճարային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 1,450,000 դրամ. 7) հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 3,500,000 դրամ. 8) տաքսի ծառայությունների ձեռքբերում՝ 1,600,000 դրամ. 9) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 8,000,000 դրամ. 10) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 8,500,000 դրամ. 11) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ. 12) խմելու ջրի մատակարարում և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմելու են 24,200,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 11.47 %-ը՝ 1) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 8,500,000 դրամ. 2) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ. 3) խմելու ջրի մատակարարում և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ. 4) գրասենյակային պարագաների և գրենական պիտույքների ձեռքբերում՝ 7,500,000 դրամ. 5) տնտեսական ապրանքների և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային սոցաշխատողների, մանկապարտեզների, եկեղեցիների, ոստիկանության, համայնքներում գործող դպրոցների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կենտրոնների հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
04.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|