ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 43-Ա

 

ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, 47,355 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,675 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

04.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 43-Ա որոշման

 

«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

 

Ապրանքի անվանումը

Քանակը (տեղ)

Համախառն քաշը (կգ)

Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի

դոլար)

1.

Մեծահասակների նոր հագուստ և օժանդակ պարագաներ

3

1,249.193

15,111

2.

Մանկական նոր հագուստ և օժանդակ պարագաներ

1

117.954

3,000

3.

Նոր գլխարկներ

1

143.789

1,500

4.

Նոր կոշիկների տեսականի

1

42

1,200

5.

Ամանորյա նվերներով տուփեր (1500 տուփ, ամբողջը նոր, գլխարկ, ձեռնոց, գուլպա, ներքնաշոր, սանր, մազի խոզանակ, մազակալ, հայելի, ատամի խոզանակ, նշիչ/մարկեր/, նոթատետր, տետր, մատիտ՝ գունավոր ու սև, ռետին, մատիտի սրիչ, մանկական զարդ, նկարի շրջանակ, խաղալիք՝ կոշտ ու փափուկ, նկարազարդ ու ներկելու գրքեր, քանոն, յուղամատիտ, տիկնիկ, գնդակ, գրիչ, գրչատուփ, ինքնակպչուն պատկեր, մկրատ, սոսինձ, փաթթաշոր, դոշլիկ, կտորից տակդիր, նկարազարդ խաղ-գլուխկոտրուկ/փազլ/, մանկական ըմպանակ, նորածնի կրծիչ, ծծակ, չխչխկիկ)

11

4,520.955

20,376

6.

Գրենական պիտույքներ նոր (մկրատ, յուղամատիտ,

տետր, թուղթ, մատիտի սրիչ, գրիչ, կարիչ, քանոն, մատիտ, ռետին)

1

159

1,994

7.

Հիգիենայի պարագաներ նոր (սրբիչ, սանր, խոզանակ,

եղունգների կտրիչ, ատամի խոզանակ, մաքրող միջոցներ)

1

408

1,224

8.

Խոհանոցային պարագաներ նոր (կաթսա, թավա,

սպասքեղեն)

1

137

1,500

9.

Անկողնային պարագաներ նոր (վերմակ, բարձ, անկողնային հավաքածու)

1

153

1,450

         
 

ԸՆԴԱՄԵՆԸ

21

6,930.891

47,355

 

«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

 

 

Շահառուն

Ապրանքի անվանումը

Քանակը (տեղ)

Համախառն քաշը (կգ)

Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի

դոլար)

1.

Լեռնային

Ղարաբաղից բռնի

տեղահանված և

Վայոց ձորի ու

հարակից

մարզերում

մշտապես կամ

ժամանակավորա-

պես հաստատված

ընտանիքները

Ամանորյա

տուփերը

նախատեսված են

նորածնից մինչև

18 տարեկան

երեխաների և

պատանիների

համար

Մեծահասակների նոր հագուստ և

օժանդակ պարագաներ

3

1,249.193

15,111

2.

Մանկական նոր հագուստ և օժանդակ

պարագաներ

1

117.954

3,000

3.

Նոր գլխարկներ

1

143.789

1,500

4.

Նոր կոշիկների տեսականի

1

42

1,200

Ամանորյա նվերներով տուփեր (1500 տուփ, ամբողջը նոր, գլխարկ, ձեռնոց, գուլպա, ներքնաշոր, սանր, մազի խոզանակ, մազակալ, հայելի, ատամի խոզանակ, նշիչ/մարկեր/, նոթատետր, տետր, մատիտ՝ գունավոր ու սև, ռետին, մատիտի սրիչ, մանկական զարդ, նկարի շրջանակ, խաղալիք՝ կոշտ ու փափուկ, նկարազարդ ու ներկելու գրքեր, քանոն, յուղամատիտ, տիկնիկ, գնդակ, գրիչ, գրչատուփ, ինքնակպչուն պատկեր, մկրատ, սոսինձ, փաթթաշոր, դոշլիկ, կտորից տակդիր, նկարազարդ խաղ-գլուխկոտրուկ/փազլ/, մանկական ըմպանակ, նորածնի կրծիչ, ծծակ, չխչխկիկ)

11

4,520.955

20,376

5.

Գրենական պիտույքներ նոր (մկրատ, յուղամատիտ, տետր, թուղթ, մատիտի սրիչ, գրիչ, կարիչ, քանոն, մատիտ, ռետին)

1

159

1,994

6.

Հիգիենայի պարագաներ նոր (սրբիչ, սանր, խոզանակ, եղունգների կտրիչ, ատամի խոզանակ, մաքրող միջոցներ)

1

408

1,224

7.

8.

Խոհանոցային պարագաներ նոր (կաթսա, թավա, սպասքեղեն)

1

137

1,500

Անկողնային պարագաներ նոր (վերմակ, բարձ, անկողնային հավաքածու)

1

153

1,450

9.

         
   

ԸՆԴԱՄԵՆԸ

21

6,930.891

47,355

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

04.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան