ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N Ն-0427-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.10.1992-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/20(1000) 30 հոկտեմբերի, Հոդ.435
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
21.10.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման հետևյալ պայմանները և ծառայությունները`

նստավայր Երևանում (Կառավարական տուն).

ծառայողական բնակարան Երևանում («Հրազդան-1»).

պետական ամառանոց Սևանում և Դիլիջանում.

անվտանգության ապահովում` դրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին ենթակա հատուկ ստորաբաժանման վրա:

(1-ին կետը փոփ. 02.10.92 Հ. Նխ-521-I)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի ընտանիքը օգտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության և անվտանգության ապահովման ու սպասարկման պետական ծառայություններից:

3. Կենսաթոշակի անցնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, սահմանվում է հատուկ թոշակ` աշխատավարձի 60 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով տրվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից օգտվելու իրավունք:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի քարտուղար`

Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

 

21 հոկտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
N Ն-0427-I.