ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ, ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵԱՀԽ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-026-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/3-4(1093-1094) սեպտեմբեր, Հոդ.49
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.09.1995
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ, ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵԱՀԽ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանային վեհաժողովի և ԵԱՀԽ-ի վեհաժողովի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավար նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին` հաստատել վերոհիշյալ պատվիրակությունների կազմը, այն համաձայնեցնելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ: 

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ`

 26 սեպտեմբերի 1995 թվականի,
քաղ. Երևան
Ն-026-I.

 

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան