ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ, ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵԱՀԽ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանային վեհաժողովի և ԵԱՀԽ-ի վեհաժողովի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավար նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին` հաստատել վերոհիշյալ պատվիրակությունների կազմը, այն համաձայնեցնելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ:
|
Հայաստանի Հանրապետության 26 սեպտեմբերի 1995 թվականի, |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |