ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 368-Ա |
«23» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Շահումյանի կողմից լիազորված անձ Սերգեյ Գրիգորյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Նոր Նորք, Դավիթ-Բեկի փողոցի հ․286/3, Վիլնյուսի փողոցի հ․հ․5, 41, 35/7 և 37/6, Հ․Ավետիսյան փողոցի հ․28/7, Կենտրոն, Ռոստոմի փողոցի հ․25, Սպենդիարյան փողոցի հ․6, Ղ․Փարպեցու փողոցի հ․14, Աղայան փողոցի հ․19, Արգիշտի փողոցի հ․հ․7/1 և 7/6, Ավան, Ծ․Աղբյուր փողոցի հ․55/5, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փողոցի հ․112/5, Դավթաշեն, Դավթաշեն 1-ին թաղամասի հ․10, Տ․Պետրոսյան փողոցի հ․23/2, Շենգավիթ, Մանթաշյան փողոցի հ․51, Գ․Նժդեհի փողոցի հ․3, Գ․Նժդեհ-Բագրատունյաց գետնանցում, Թադևոսյան փողոցի հ․14/1 և Բագրատունյաց փողոցի հ․11 հասցեների դիմաց թվով 21 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|