ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5202-Ա |
«19» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 23.01.26 N 353-Ա)
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի19.12.2025 թ. հ. 5202-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Արմեն Աբովյան /լիազորված անձ/ Սերժիկ Ավագյան |
Նոր Խարբերդի այգետարածք |
հողամաս |
Սերժիկ Ավագյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.11.2025թ. հ.Հ-11390 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 32-րդ փողոց, հ.1 |
01113GHFCKRE |
|
|
2 |
Թամարա Թումանյան /լիազորված անձ/ «Խախամյան Հերիթիջ» ՍՊԸ /սեփականատեր/ |
Գ. Հովսեփյան փողոց, հ.38/10 շենք, հ.8 |
բնակարան |
«Խախամյան Հերիթիջ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Հովսեփյան փողոցի հ.38/10 շենքի հ.8 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20112025-01-0358, ընդհ. բաժն. 11.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 70.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Հովսեփյան փողոց, հ.38/10 շենք, բն.8/1 |
01093XPEGGFU |
|
|
3 |
Սևակ Ղարիբյան |
Սեպուհի փողոց, հ.1 և հ.1/1 |
հողամաս |
Սևակ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող, Սեպուհի փողոցի հ.1 և հ.1/1 հասցեներում գտնվող, բնակելի տների զբաղեցրած հողամասին /վկ. հ.01022023-01-0025 և հ.01022023-01-0074/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Սեպուհի փողոց, հ.1 |
010337JKMDKE |
|
|
4 |
Ղարիբջան Թևանյան /լիազորված անձ/ Անահիտ Գալեչյան և Արման Թևանյան |
Վարդանանց փողոց, հ.115/1 |
բնակելի տուն |
Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.12.2025թ. հ.9188, հ.9189 և հ.9194 վկայագրերով, Անահիտ Գալեչյանին և Արման Թևանյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վարդանանց փողոցի հ.115/1 հասցեում գտնվող 270.6քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Վարդանանց փողոց, հ.63 |
010633Z5AXUN |
|
|
5 |
Սուսաննա Սարգսյան |
Զավարյան փողոց, հ.11 |
բնակելի տուն |
Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.11.2025թ. հ.21015 և 21016 վկայագրերով, Սուսաննա Սարգսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Զավարյան փողոց, հ.11 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Զավարյան փողոց, հ.11/1 |
01063NE4MPQS |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |