ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 474-Ա |
«29» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.67/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՇՈՒՇԱՆ ՄԱՐՍԵԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀԱԿՈԲ ՎԱՐԴԵՎԱՐԻ ՖՐՈՒՆԶԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 18.56ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Շուշան Մարսելի Հայրապետյանի (ծնված 28.08.1976թ.), Հակոբ Վարդևարի Ֆրունզլյանի (ծնված 04.12.1962թ.) դիմումները(12.06.2023թ. Դ-69110-23): Երևանի Նորք-Մարաշ, Օհան Դուրյան փողոց հ.67/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 808.56քմ, որից 490.0քմ մակերեսով հողամասը Շուշան Մարսելի Հայրապետյանին, Հակոբ Վարդևարի Ֆրունզլյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.12.2022թ. հ.4826, հ.4827, հ.4828 և հ.4829 վկայագրերի, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 19.06.2000թ. հ.0229142 վկայականի):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 15.05.2025թ. հ.ԱՏ-15052025-01-1321, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.11.2025թ. հ.Հ-10987 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.11.2025թ. հ.20-Ել-Դ-69110-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորք-Մարաշ, Օհան Դուրյան փողոց հ.67/2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Նորք-Մարաշ, Օհան Դուրյան փողոց հ.67/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Շուշան Մարսելի Հայրապետյանի, Հակոբ Վարդևարի Ֆրունզլյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 490.0քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 18.56քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Շուշան Մարսելի Հայրապետյանին, Հակոբ Վարդևարի Ֆրունզլյանին:
3. Երևան, Շենգավիթ, Նորք-Մարաշ, Նորքի 5-րդ փողոց հ.67 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Նորք-Մարաշ, Օհան Դուրյան փողոց հ.67/2 տուն»:
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից Շուշան Մարսելի Հայրապետյանի, Հակոբ Վարդևարի Ֆրունզլյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
5. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան, Նորք-Մարաշ, Օհան Դուրյան փողոց հ.67/2 հասցեում գտնվող 808.56քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
6. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
7. Ընդունել ի գիտություն, որ
1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |