ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 467-Ա |
«29» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՂՈՏԱ Հ.148/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵԼԵՆԱ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ելենա Արամայիսի Արշակյանի (ծնված 21.01.1939թ.) դիմումը։ Երևանի էրեբունի, Ազատամարտիկների պողոտա հ.148/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 621.18քմ, որից 400քմ մակերեսով հողամասը Ելենա Արամայիսի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի, անշարժ գույքի սեփականության իրավունքի լրացուցիչ 11.11.2021թ. հ.10157 վկայագրի, սեփականության անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 11.11.2021թ. հ.10156 վկայականի):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 12.04.2022թ. հ.ԱՏ-12042022-01-0894, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.05.2024թ. հ.4840 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.01.2026թ. հ.20-Ել-53525 եզրակացությունը, համաձայն որի Երևանի էրեբունի, Ազատամարտիկների պողոտա հ.148/3 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի էրեբունի, Ազատամարտիկների պողոտա հ.148/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ելենա Արամայիսի Արշակյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400քմ մակերեսով հողամասին կից 221.18քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 221.18քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Երևան, էրեբունի, Ազատամարտիկների պողոտա հ.148ա բնակելի տանը տրամադրել «էրեբունի, Ազատամարտիկների պողոտա հ.148/3» հասցեն:
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան էրեբունի, Ազատամարտիկների պողոտա հ.148/3 հասցեում գտնվող 621.18քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |