ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 432-Ա |
«26» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի հ.հ. 10/3, 12/2, 7/7, 26 և 17, Մարգարյան 2-րդ նրբ. հ.7/4, 16-րդ թաղամաս հ.23/4, Բաշինջաղյան փողոցի հ.հ. 6, 179/5, 192/8, 173, 177/7, 191/1 և 188/1, Ֆուչիկի փողոցի հ.21/4, Նազարբեկյան փողոցի հ.հ. 1/6, 14/1, 15/2 և 19, Բեկնազարյան փողոցի հ.հ.38/1, 38/14, 5/15 և 3/3, Շիրազի փողոցի հ.38/79 և հ.48, Շինարարների փողոցի հ.հ. 11, 14/3 և 15/1, Մազմանյան փողոցի հ.4 և հ.5/11,Հալաբյան փողոցի հ.հ. 22/1, 22/3, 3/1, 75/1, 67/4 և 11/2, Սահակ Պարթև փողոցի հ.30, Գր. Հասրաթյան փողոցի հ.14 և հ.19/4, Նորաշեն թաղամասի հ. 24 և հ.30/4, Քըրք Քըրքորյան փողոցի հ.8/2 և հ.50, Ծիծեռնակաբերդի խճուղի հ.1/2 հ.299, Արզումանյան փողոցի հ.18/1, Միրաքյան փողոցի հ.79 և Աբելյան փողոցի հ.7/4 հասցեների դիմաց տեղադրված թվով 47 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|