ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի Հ.4590-Ա ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.2235-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 463-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 463-Ա

«29» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի Հ.4590-Ա ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.2235-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ի կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.04.2025թ. եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 18-ի «Արմենակ Արմենակյան փողոցի հ.6 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Լիլիաննա Շավիղի Գրիգորյանի, Լևոն Շավիղի Գրիգորյանի, Մհեր Լևոնի Գրիգորյանի, Տաթևիկ Նորայրի Գրիգորյանի, Նելլի Նորայրի Գրիգորյանի, Քնարիկ Նորայրի Գրիգորյանի, Աննա Ստեփանի Սարգսյանի գույքային իրավունքները վերականգնելու, 110.21քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4590-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 4.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան քաղաքի Արմենակ Արմենակյանի փողոց հ.6 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:».

 2) Որոշման 3-րդ կետում «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:

2. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի «Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 18-ի հ.4590-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հ.2235-Ա որոշման 1-ին կետում «Տաթիկ Նորայրի Գրիգորյանի» բառերը փոխարինել «Տաթևիկ Նորայրի Գրիգորյանի» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան