ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) ՄԻՆՉԵՎ 5 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.01.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«16» հունվար 2026 թ.

N 05-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) ՄԻՆՉԵՎ 5 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի) մինչև 5 տարեկան կոնտակտավոր երեխաների շրջանում տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

16.01.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2026 թվականի հունվար «16»-ի

N 05-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) ՄԻՆՉԵՎ 5 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 11–րդ վերանայման դասակարգչի․

 

Կոդը

 Անվանում

1B14

Գաղտնի տուբերկուլոզային վարակ

2․ Տուբերկուլոզի (այսուհետ` ՏԲ) կանխարգելիչ բուժումը սահմանվում է որպես ակտիվ ՏԲ-ի զարգացումը կանխելու միջոց` ՏԲ-ով պացիենտի (ինդեքս դեպքի) ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր նորածինների և երեխաների շրջանում:

3. Կանխարգելիչ բուժումը ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ՝ բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր ենթակա են թեստավորման, այնուհետև գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժուը սկսածների մեծամասնությունն այն ավարտի առանց անցանկալի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով։ Գործընթացը ենթադրում է նաև մշտադիտարկում և գնահատում։

4. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա՝ մինչև 5 տարեկան երեխաները

2)

Սեռ (արական, իգական)

Արական/իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Ա/Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Առողջ ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր (բացառել ՏԲ հիվանդությունը)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Արտահիվանդանոցային պայմաններում (հնարվոր է որոշ դեպքերում հիվանդանոցային պայմաններում հետազոտության իրականացում)

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /պլանային/

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ֆթիզիատրներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ

8)

Գանգատներ

ՏԲ-ին բնորոշ գանգատներ չի ներկայացնում

9)

Անամնեզ

Ընտանեկան օջախի անձ (ով մեկ կամ մի քանի գիշեր կամ օր շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ բնակելի տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ վերջին 3 ամսվա ընթացքում) կամ սերտ անձ (ով շաբաթական 8 ժամ կամ ավելին շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ 3 ամիսների ընթացքում կոնտակտավոր մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ: Պետք է ճշտել ԲՑԺ պատվաստում ստացած լինելը, ալերգիա կամ հայտնի գերզգայունություն հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ (Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին կամ Ռիֆապենտին),ՄԻԱՎ կարգավիճակը և ՀՌՎ բուժման ռեժիմը,ուղեկցող հիվանդությունները` գնահատել ուղեկցող հիվանդությունների առկայությունը (օրինակ՝ թերսնուցում, շաքարային դիաբետ, վիրուսային հեպատիտ) և գրանցել ընդունվող դեղերը, ՏԲ կանխարգելիչ բուժման հնարավոր հակացուցումները, ինչպիսիք են ակտիվ հեպատիտը (սուր կամ քրոնիկ) կամ տրանսամինազների մակարդակի բարձրացումը,նախկինում ՏԲ բուժման պատմությունը:

10)

Զննման արդյունք/Ցուցում

ՏԲ-ին բնորոշ ախտանիշների բացակայություն, ճառագայթաբանական շեղումների բացակայություն (անհրաժեշտության դեպքում նաև ՀՇ հետազոտության փոփոխությունների բացակայություն): Որովայնի խոռոչի

օրգանների ուլտրաձայնային հետազոտություն( ՏԲ-ին բնորոշ փոփոխությունների բացակայություն): Տուբերկուլինի մաշկայի փորձի (ՏՄՓ) կամ գամմա-ինտերֆերոնային արտազատման փորձի (ԳԻԱՓ) բացասական կամ դրական տվյալներ: Մինչև հինգ տարեկան երեխաները, որոնք ունեցել են սերտ կամ տնային կոնտակտ մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ դեպքի հետ և որոնց մոտ բացառված է ակտիվ ՏԲ-ի առկայությունը, պետք է ստանան ՏԲ-ի կանխարգելիչ բուժում( ՏԿԲ)՝ անկախ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի արդյունքից: Դրական արդյունք ունեցող երեխաները կարիք չունեն կրկնակի ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ թեստի և պետք է ստանան ՏԿԲ ըստ հաստատված ռեժիմի: Բացասական պատասխանի դեպքում թեստերը` ՏՄԹ-ն կամ ԳԻԱՓ-ը պետք է կրկնել պատուհանի շրջանից հետո՝ 8-12 շաբաթ անց `ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից հետո: Եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը, բացասական պատասխանի դեպքում ՏԿԲ-ը պետք է դադարեցվի, իսկ դրական պատասխանի դեպքում` շարունակել:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Դեղերի բարդ անցանկալի երևույթների առկայության դեպքում

 

5. Սույն հավելվածի Ձև 1–ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.

1) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

2) կողքի վրա՝ ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

3) ծունկ-արմունկային դիրքում:

6․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

 1.

Ֆթիզիատր

1

1

 2.

Մանկաբույժ

0,3

0,3

 3.

Ընտանեկան բժիշկ

0,3

0,3

 

7․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

8․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

 

ԱԲ

Բ

     

1)

Առկա չէ

Տուբերկուլինի մաշկային թեստ (3 ամսականից ցածր խորհուրդ չի տրվում)

1

-

ՏԲ-վարակվածության ախտորոշում` կատարվում է բուժումը սկսելուց առաջ: Դրական պատասխանի դեպքում կրկնության կարիք չկա: Մինչ բուժումը բացասական արդյունքի դեպքում կրկնել պատուհանի շրջանից հետո՝ ՏԲ պացինետի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից 8-12 շաբաթ անց (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը): Բացասական արդյունքի դեպքում, դադարեցնել բուժումը, դրական արդյունքի դեպքում շարունակել:

2)

Առկա չէ

Գամմա ինտերֆերոնի արտազատման փորձ (3 ամսականից ցածր խորհուրդ չի տրվում)

1

-

ՏԲ-վարակվածության ախտորոշում, Կատարվում է բուժումը սկսելուց առաջ: Դրական պատասխանի դեպքում կրկնության կարիք չկա: Մինչ բուժումը բացասական արդյունքի դեպքում կրկնել պատուհանի շրջանից հետո՝ ՏԲ պացինետի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից 8-12 շաբաթ անց (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը): Բացասական արդյունքի դեպքում, դադարեցնել բուժումը, դրական արդյունքի դեպքում շարունակել:

3)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` ԷՆԱ-ի որոշմամբ

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը:

4)

Առկա չէ

Կրեատինին

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

5)

Առկա չէ

Միզանյութ

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում:

6)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ)

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

7)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ)

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

8)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

9)

Առկա չէ

Արյան մեջ գլյուկոզի որոշում

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

10)

Առկա չէ

Ընդհանուր սպիտակուց

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

11)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

12)

Առկա չէ

 C ռեակտիվ սպիտակուց

1

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

13)

Առկա չէ

Հեպատիտ Բ (HBsAg) թեստ

1

0.02

Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում

14)

Առկա չէ

Հեպատիտ Ց (HCV) հակամարմինների հայտնաբերման թեստ

1

0.02

Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում

15)

Առկա չէ

Հեպատիտ Ց, ՊՇՌ թեստ

0.03

0.006

Հեպատիտ Ց-ի ախտորոշում

16)

Առկա չէ

ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ

1

0.02

ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում

Գործիքային հետազոտություններ

17)

Առկա չէ

Ճառագայթաբանական հետազոտություն

1

1

Շեղումներ հայտնաբերված չեն

18)

Առկա չէ

Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

1

Շեղումներ հայտնաբերված չեն

 

9․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

10․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Դեղի հապա-վում

Անվանում

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի)

Բուժման կուրսի

միջին ժամանա-կահատված (ամիս)

Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում

Հակատուբերկուլոզային դեղեր

1)

H 100

Իզոնիազիդ 100 մգ

դեղահատ

0,9

0.5- 5

3-6

7 օր/շաբաթական մեկ անգամ

2)

R 150

Ռիֆամպիցին 150 մգ

դեղահատ

0.1

0.5-2

4

7 օր

3)

HR 50/75

Իզոնիազիդ 50մգ

Ռիֆամպիցին 75մգ

դեղահատ

0.1

1-2

3

7 օր

4)

HR 75/150

Իզոնիազիդ 75մգ

Ռիֆամպիցին 150մգ

դեղահատ

0.1

1-2

3

7 օր

5)

P 150

Ռիֆապենտին 150 մգ

դեղահատ

0.2

2-3

3

շաբաթական մեկ անգամ

Ախտանշանային բուժում, ուղեկցող հիվանդությունների բուժման դեղեր

6)

-

Պիրիդօքսին 50մգ

դեղահատ

1,0

3

3-6

6-7

 

11․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված հակատուբերկուլոզային դեղեր (բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան).

1) 6H ռեժիմի դեպքում՝ մինչ 5 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.

2) 3HP ռեժիմի դեպքում` աղյուսակը ստորև: Բուժումը տրվում է 2 տարեկան և բարձր տարիքի դեպքում, առնվազն 10 կգ քաշի դեպքում.

 

2 – 5 տարեկան

Քաշ

10 – 15 կգ

 16 – 23 կգ

24 – 30 կգ

31 – 34 կգ

> 34 կգ

Իզոնիազիդ 100* մգ

դեղահատերի քանակ

3

5

6

7

7

Ռիֆապենտին 150 մգ

դեղահատերի քանակ

2

3

4

5

5

 

3) *Կարող է փոխարինվել 300 մգ իզոնիազիդի դեղահատերով.

4) 3HR ռեժիմի դեպքում` իզոնիազիդի դոզան հաշվարկվում է մինչ 5 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ: Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 5 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.

5) 4R ռեժիմի դեպքում` Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչև 5 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ:

12. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

13. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Բրոնխոսկոպիկ հետազոտություն

0.1

0.1

2)

Ստամոքսի պարունակության արտաբերում

0.1

0.1

3)

Խորխի ինդուկցիա

0.1

0.1

4)

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0.1

0.1

 

14․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

15. Կանխարգելիչ բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6-ում.

 

Ձև 6

 

 Հ/Հ

Կանխար-գելիչ բուժման ռեժիմ

Նշանակման ցուցում

Բուժման տևողու-թյուն

(ամիս)

Մեկնաբանություններ

1)

6H

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր

6

Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-4 տարեկան երեխաների համար, որոնք հակացուցում չունեն իզոնիազիդի նկատմամբ: Իզոնիազիդը տրվում է ամեն օր վեց ամսվա ընթացքում:

ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն, ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն:

2)

3HP

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր

3

Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 2-4 տարեկան երեխաների համար, որոնք հակացուցում չունեն իզոնիազիդի և/կամ ռիֆապենտինի նկատմամբ: Տրվում է շաբաթական մեկ անգամ 3 ամսվա ընթացքում: Դեղերի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:

Ռիֆամիցինները ինդուկցում են որոշակի ցիտոքրոմ P-450 ֆերմենտներ և, հետևաբար, կարող են խանգարել այս նյութափոխանակության ուղուց կախված դեղամիջոցների գործունեությանը՝ արագացնելով դրանց արտազատումը: Այս դեղամիջոցների թվում են հակավիրուսային թերապիան (ՀՌԹ), հակացնցումային դեղամիջոցները, հակաառիթմիկ դեղամիջոցները, քինիններըը, հակամակարդիչները, հակասնկային դեղամիջոցները, կորտիկոստերոիդները, ցիկլոսպորինները, ֆտորքինոլոնները և այլ հակամանրէային դեղամիջոցները, հիպոգլիկեմիկ դեղամիջոցները, մեթադոնը: Հետևաբար, այս դեղամիջոցներից պետք է խուսափել ռիֆապենտին պարունակող ռեժիմներ ընդունելիս, կամ դրանց դեղաչափերը պետք է ճշգրտվեն:

Հակացուցված է որոշ հակամարդիչների, հեպատիտ Ց-ի և Բ-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային, հակատրոմբոցիտային և հակաբեղմնավորիչ դեղերի հետ:

ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն, ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն

3)

3HR

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր

3

Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-5 տարեկան երեխաների համար: Դեղերը տրվում է ամեն օր: Դեղերի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:

Առկա է միայն մեկ հետազոտություն և ապացւոցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:

4)

4R

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր

4

Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-5 տարեկան երեխաների համար: Դեղը տրվում է ամեն օր: Դեղի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող,ունի

 ապացւոցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:

ԱՀԿ պայմանական առաջարկություն, ազդեցության գնահատականների ցածրից մինչև միջին վստահություն:

 

16. Հաշվառումը և մշտադիտարկումը սահմանվում են Ձև 7-ում.

 

Ձև 7

 

1)

Հաշվառում և հաշվետվություն

ՏԲ կանխարգելիչ բուժմամբ յուրաքանչյուր բուժառու հաշվառման է ենթարկվում ըստ բնակության վայրի ՏԲ կաբինետում: Բուժառուի տվյալները, կատարված հետազոտությունները և բուժման արդյունքները գրանցվում են տարածքային պոլիկլինիկայի կանխարգելիչ բուժման հաշվառման մատյանում և ՏԲ տվյալների գրանցման էլեկտրոնային առցանց համակարգում: ՏԲ կանխարգելիչ բուժման մեջ ընդգրկված բուժառուների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում է եռամսյակային և տարեկան։

2)

Մշտադիտարկում և գնահատում

ՏԲ կանխարգելիչ բուժման միջոցառումների արդյունավետության, առաջընթացի գնահատման ուղղված մշտադիտարկման և գնահատման գործառույթները ներառում են՝ ՏԲ կանխարգելիչ բուժման իրականացման մշտադիտարկում, գնահատում, տվյալների հավաքագրում և հաշվետվություն, տվյալների որակի ապահովում, գնահատում և ամփոփում, կարողությունների զարգացում։

ՏԲ կանխարգելման միջոցառումների արդյունավետության գնահատման ցուցանիշները ձևավորվում են առողջապահական հաստատությունում հետևյալ գործողություններից՝ առողջապահական ոլորտի աշխատողների կողմից առաջընթացի ցուցանիշների կանոնավոր գրանցում և հաղորդում, համակարգված մշտադիտարկման այցեր։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

1. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, ՀՀ ԱՆ 19․08․2019 թ. թիվ 2278-Ա 2023թ 2019 թ.:

2. Հայաստանի հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ: Հանրային առողջապահական նորմատիվ: ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մարտ <<20>>- ի 34-Ն հրաման:

3. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention – tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024

ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1․ կանխարգելում – տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն։ Ժնև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2024։

4. Sterling TR, Villarino ME, Borisov AS, Shang N, Gordin F, Bliven-Sizemore E et al. Three months of rifapentine and isoniazid for latent tuberculosis infection. N Engl J Med. 2011;365(23):2155–66. doi:10.1056/NEJMoa1104875.

Սթերլինգ Թ․Ռ․, Վիլլարինո Մ․Ե․, Բորիսով Ա․Ս․, Շանգ Ն․, Գորդին Ֆ․, Բլիվեն-Սայզմոր Է․ և այլք։ Երեք ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ թաքնված տուբերկուլյոզի վարակման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2011; 365(23):2155–2166։ https://doi.org/10.1056/NEJMoa1104875։

5. Villarino ME, Scott NA, Weis SE, Weiner M, Conde MB, Jones B et al. Treatment for preventing tuberculosis in children and adolescents: a randomized clinical trial of a 3-month, 12-dose regimen of a combination of rifapentine and isoniazid. JAMA Pediatr. 2015;169(3):247. doi:10.1001/jamapediatrics.2014.3158.

Վիլլարինո Մ․Ե․, Սքոթ Ն․Ա․, Վայս Ս․Ե․, Վայներ Մ․, Կոնդե Մ․Բ․, Ջոնս Բ․ և այլք։ Տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում երեխաների և դեռահասների մոտ․ ռիֆապենտին–իզոնիազիդի 3-ամսյա, 12-դեղաչափային սխեմայի ռանդոմիզացված կլինիկական հետազոտություն։ JAMA Pediatrics, 2015; 169(3):247։ https://doi.org/10.1001/jamapediatrics.2014.3158։

6. Swindells S, Ramchandani R, Gupta A, Benson CA, Leon-Cruz J, Mwelase N et al. One month of rifapentine plus isoniazid to prevent HIV-related tuberculosis. New Eng J Med. 2019;380(11):1001–11. doi:10.1056/NEJMoa1806808.

Սվինդելս Ս․, Ռամչանդանի Ռ․, Գուպտա Ա․, Բենսոն Կ․Ա․, Լեոն-Կրուս Խ․, Մվելասե Ն․ և այլք։ Մեկ ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ ՄԻԱՎ-ով պայմանավորված տուբերկուլյոզի կանխարգելման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2019; 380(11):1001–1011։ https://doi.org/10.1056/NEJMoa1806808։

7. Diallo T, Adjobimey M, Ruslami R, Trajman A, Sow O, Obeng Baah J et al. Safety and side effects of rifampin versus isoniazid in children. N Engl J Med. 2018;379(5):454–63. doi:10.1056/NEJMoa1714284.

Դիալո Տ․, Աջոբիմեյ Մ․, Ռուսլամի Ռ․, Տրաջման Ա․, Սոու Օ․, Օբենգ Բաա Ջ․ և այլք։ Ռիֆամպինի և իզոնիազիդի կիրառման անվտանգության և կողմնակի ազդեցությունների համեմատական գնահատում երեխաների մոտ։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2018; 379(5):454–463։ https://doi.org/10.1056/NEJMoa1714284։

8. Menzies D, Long R, Trajman A, Dion MJ, Yang J, Al Jahdali H et al. Adverse events with 4 months of rifampin therapy or 9 months of isoniazid therapy for latent tuberculosis infection: a randomized trial. Ann Intern Med. 2008;149(10):689–97. doi:10.7326/0003-4819-149-10-200811180-00003.

Մենզիես Դ․, Լոնգ Ռ․, Տրաջման Ա․, Դիոն Մ․Ժ․, Յանգ Ջ․, Ալ Ջահդալի Հ․ և այլք։ Կողմնակի ազդեցություններ 4-ամսյա ռիֆամպինի կամ 9-ամսյա իզոնիազիդի բուժման դեպքում թաքնված տուբերկուլյոզի վարակման ժամանակ․ ռանդոմիզացված հետազոտություն։ Annals of Internal Medicine, 2008; 149(10):689–697։ https://doi.org/10.7326/0003-4819-149-10-200811180-00003։

9. van Zyl S, Marais BJ, Hesseling AC, Gie RP, Beyers N, Schaaf HS. Adherence to anti–tuberculosis chemoprophylaxis and treatment in children. Int J Tuberc Lung Dis. 2006;10(1):13–8. PMID:16466031.

վան Զիլ Ս․, Մարայս Բ․Ջ․, Հեսելինգ Ա․Կ․, Գիե Ա․Պ․, Բեյերս Ն․, Շաֆ Հ․Ս․ Տուբերկուլյոզի քիմիոպրոֆիլակտիկայի և բուժման հանդեպ հավատարիմ մնալը երեխաների շրջանում։ International Journal of Tuberculosis and Lung Disease, 2006; 10(1):13–18։ PMID: 16466031։

10. Spyridis NP, Spyridis PG, Gelesme A, Sypsa V, Valianatou M, Metsou F et al. The effectiveness of a 9–month regimen of isoniazid alone versus 3– and 4–month regimens of isoniazid plus rifampin for treatment of latent tuberculosis infection in children: results of an 11–year randomized study. Clin Infect Dis. 2007;45(6):715–22. doi:10.1086/520983.

Սպիրիդիս Ն․Պ․, Սպիրիդիս Պ․Գ․, Գելեսմե Ա․, Սիպսա Վ․, Վալիանատու Մ․, Մեցու Ֆ․ և այլք։ Իզոնիազիդի 9-ամսյա բուժման արդյունավետությունը՝ համեմատած իզոնիազիդ+րիֆամպինի 3– և 4-ամսյա սխեմաների հետ՝ թաքնված տուբերկուլյոզով երեխաների բուժման համար․ 11-ամյա ռանդոմիզացված հետազոտության արդյունքներ։ Clinical Infectious Diseases, 2007; 45(6):715–722։ https://doi.org/10.1086/520983։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2026 թվական: