ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 331-Ա |
«21» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՇՏՈՑԻ 27 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ 16ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի հ.ՎԴ/1321/05/21 վճիռը՝
1. Վերականգնել Մարիաննա Մկրտչյանին` Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի հ.834-Ա որոշմամբ վարձակալության իրավունքով տրամադրված, Մաշտոցի 27 շենքի բակում կառուցված ավտոտնակով ծանրաբեռնված 16քմ հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի:
2. Հողամասի սահմանները որոշվում են 16.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով` չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.12493-2005 հողամասի հատակագիծը։
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|