ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 325-Ա |
«21» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի Հ.465-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Արսենյանի դիմումը` Գայի պողոտայի հ.45/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավիթ Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում գտնվող հողամասի հետ փոխանակելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29082018-01-0114 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 17.06.2025թ. հ.ԴԳ-5572, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 12.06.2025թ. հ.ՄՇ/19815, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 18.06.2025թ. հ.53/53.13/4432-2025 գրությունները, «ՖԵՌԵ» ՍՊ ընկերության կողմից տրամադրած հ.ԱԳ-24.10.25 և հ.ԱԳ-25.10.25 եզրակացությունները, համաձայն որոնց՝ Գայի պողոտայի հ.45/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Արսենյանին պատկանող հողամասի և փոխանակման համար առաջարկվող համայնքային սեփականություն համարվող, Դավիթ Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում գտնվող հողամասերի շուկայական արժեքները կազմում են համապատասխանաբար՝ 212.706.600 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի ավագանին 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.465-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Արմեն Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող, Գայի պողոտայի հ.45/7 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 404.77քմ /70.0քմ+334.77քմ/ մակերեսով հողամասը՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավիթ Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 3247.429քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:
Քննարկվող հողամասը՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում /հողամասի ծածկագիրն է 01-009-104-007, որը ներառված է Երևան քաղաքի ավագանու 03.05.2012թ. հ.446-Ն որոշման հավելվածում, տող՝ 27060/։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն և 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.465-Ա որոշումները, հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.11.2025թ. հ.Ն/43159-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ փոխանակության համար քննարկվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Դավիթ Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 3247.429քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 3247.429քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 3247.429քմ մակերեսով հողամասին տրամադրել «Դավիթ Բեկի փողոց, հ.95/12» հասցեն:
4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավիթ Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/՝ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 3247.429քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
6. Գայի պողոտայի հ.45/7 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող, Արմեն Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող 404.77քմ /70.0քմ+334.77քմ/ մակերեսով հողամասը փոխանակել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավիթ Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող՝ 3247.429քմ մակերեսով հողամասի հետ:
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Արմեն Արսենյանի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին:
9. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.
2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Արմեն Արսենյանի կողմից:
10. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |