ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 329-Ա |
«21» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.52 ՇԵՆՔ, Հ.41 ՏԱՐԱԾՔԻ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Անուրջներ» ՍՊԸ-ի տնօրեն Մարիամ Ստեփանյանի դիմումը՝ Տերյան փողոց հ.52 շենք, հ.41 տարածքի աստիճանավանդակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքների գրանցման 30.08.2001թ. հ.663639 վկայական) զբաղեցրած հողամասի համար 13.08.2001 թվականին կնքված h.54 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Որակավորում ունեցող չափագրողի՝ «Հայկ Ավագյան Ալեքսանի» /որակավորման վկայական հ.24/ կողմից 25.12.2025թ. ներկայացրած եզրակացության համաձայն՝ վարձակալության իրավունքով պատկանող հողամասում առկա աստիճանավանդակները գտնվում են Տերյան փողոց հ.52 շենքին հատկացված հողամասի սահմաններում.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, հիմք ընդունելով որակավորում ունեցող չափագրողի՝ «Հայկ Ավագյան Ալեքսանի» կողմից տրված եզրակացությունը.
1. Լիազորել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Անուրջներ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Տերյան փողոց հ.52 շենք, հ.41 տարածքի աստիճանավանդակի 2,0քմ մակերեսով հողամասի համար 13.08.2001 թվականին կնքված հ.54 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը լուծելու մասին՝ համաձայնագրից ծագող իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |