ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 313-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
21.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 313-Ա

«21» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

21.01.2026 թ.

հ. 313-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արա Համբարձումյան
/լիազորված անձ/
Համլետ Համբարձումյան և Յուլիանա Ավանեսյան

Չեռնիշևսկու փողոց, հ.29, հ.29/1 և հ.31

հողամաս

Չեռնիշևսկու փողոցի հ.29, հ.29/1 և հ.31 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասերին /հիմք՝ 13.01.2026թ. հ.138 և հ.137 համաձայնություններ և վկ. հ.01122025-01-0155, հ.13112025-01-0440, հ.29122025-01-0367/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Չեռնիշևսկու փողոց, հ.29-31

01053HNNV2XH

 

2

Արմեն Աբովյան
/լիազորված անձ/
Մանվել Մակիչյան

Սարի թաղ 7-րդ փողոց, նրբանցք, հ.1

բնակելի տուն

Մանվել Մակիչյանին պատկանող, Սարի թաղ 7-րդ փողոցի նրբանցքի հ.1 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հատակագիծ՝ 11.06.1991թ., ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ԱՏ-14012026-01-1146/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 7-րդ փողոց, նրբանցք, հ.1/1

01053FCTRVDK

 

3

Նարեկ Բաբայան

Ն. Չարբախ թաղամաս, հ.157բ

հողամաս

Ն. Չարբախ թաղամասի հ.157բ հասցեում գտնվող հողամասին /Երևանի քաղաքապետի 30.12.2025թ. հ.5368-Ա որոշում, վկ. հ. 19082024-01-0252/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.74/2

01113Q3EJYMJ

 

4

Լիլիա Բաբաջանովա

Մոսկովյան փողոց, հ.8 շենք, հ.48ա

բնակարան

Անշարժ գույքի նվիրատվության 17.01.2026թ. հ.483 պայմանագրով, Լիլիա Բաբաջանովային նվիրած, Մոսկովյան փողոցի հ.8 շենքի հ.48ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մոսկովյան փողոց, հ.8 շենք, բն.48/1

010634UF8KNE

 

5

Լևոն Նազարյան
/լիազորված անձ/
Արսեն Նազարյան, Գայանե Սիմոնյան
/սեփականատեր/

Ս. Զաքյան փողոց, հ.4 շենքի բակ

ստորգետնյա ավտոտնակ

Արսեն Նազարյանին և Գայանե Սիմոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ս. Զաքյան փողոցի հ.4 շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /վկ. հ.23122025-01-0139/ տրամադրել հասցե՝ Ս. Զաքյան փողոց, հ.4/37

01063YZFPK34

 

6

Արտյոմ Աբրահամյան

Նորքի 5-րդ մ/շ հ.17 շենք, հ.35ա

բնակարան

Նորքի 5-րդ մ/շ-ի հ.17 շենքի հ.35ա հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ սեփ. վկ. հ.929079 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.01.2026թ. հ.211 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Մառի փողոց, նրբանցք, հ.6 շենք, բն.35/1

01083ELYBNRZ

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան