ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 313-Ա |
«21» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի21.01.2026 թ. հ. 313-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Արա Համբարձումյան |
Չեռնիշևսկու փողոց, հ.29, հ.29/1 և հ.31 |
հողամաս |
Չեռնիշևսկու փողոցի հ.29, հ.29/1 և հ.31 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասերին /հիմք՝ 13.01.2026թ. հ.138 և հ.137 համաձայնություններ և վկ. հ.01122025-01-0155, հ.13112025-01-0440, հ.29122025-01-0367/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Չեռնիշևսկու փողոց, հ.29-31 |
01053HNNV2XH |
|
|
2 |
Արմեն Աբովյան |
Սարի թաղ 7-րդ փողոց, նրբանցք, հ.1 |
բնակելի տուն |
Մանվել Մակիչյանին պատկանող, Սարի թաղ 7-րդ փողոցի նրբանցքի հ.1 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հատակագիծ՝ 11.06.1991թ., ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ԱՏ-14012026-01-1146/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 7-րդ փողոց, նրբանցք, հ.1/1 |
01053FCTRVDK |
|
|
3 |
Նարեկ Բաբայան |
Ն. Չարբախ թաղամաս, հ.157բ |
հողամաս |
Ն. Չարբախ թաղամասի հ.157բ հասցեում գտնվող հողամասին /Երևանի քաղաքապետի 30.12.2025թ. հ.5368-Ա որոշում, վկ. հ. 19082024-01-0252/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.74/2 |
01113Q3EJYMJ |
|
|
4 |
Լիլիա Բաբաջանովա |
Մոսկովյան փողոց, հ.8 շենք, հ.48ա |
բնակարան |
Անշարժ գույքի նվիրատվության 17.01.2026թ. հ.483 պայմանագրով, Լիլիա Բաբաջանովային նվիրած, Մոսկովյան փողոցի հ.8 շենքի հ.48ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մոսկովյան փողոց, հ.8 շենք, բն.48/1 |
010634UF8KNE |
|
|
5 |
Լևոն Նազարյան |
Ս. Զաքյան փողոց, հ.4 շենքի բակ |
ստորգետնյա ավտոտնակ |
Արսեն Նազարյանին և Գայանե Սիմոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ս. Զաքյան փողոցի հ.4 շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /վկ. հ.23122025-01-0139/ տրամադրել հասցե՝ Ս. Զաքյան փողոց, հ.4/37 |
01063YZFPK34 |
|
|
6 |
Արտյոմ Աբրահամյան |
Նորքի 5-րդ մ/շ հ.17 շենք, հ.35ա |
բնակարան |
Նորքի 5-րդ մ/շ-ի հ.17 շենքի հ.35ա հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ սեփ. վկ. հ.929079 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.01.2026թ. հ.211 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Մառի փողոց, նրբանցք, հ.6 շենք, բն.35/1 |
01083ELYBNRZ |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |