ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» օրենքի 96 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցը քննության չի առնում կամ այդ հարցի մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում մերժել պատգամավորին քրեական պատասխանատվության կանչելու համար համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ենթակա դատախազի միջնորդությունը, ապա այդ հարցը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:
2. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին» օրենքի 90 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե շրջանային խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցը քննության չի առնում կամ այդ հարցի մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում մերժել պատգամավորին քրեական պատասխանատվության կանչելու համար համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ենթակա դատախազի միջնորդությունը, ապա այդ հարցը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:
3. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի մասին» օրենքի 77 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե ավանային, գյուղական խորհուրդը երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցը քննության չի առնում կամ այդ հարցի մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում մերժել պատգամավորին քրեական պատասխանատվության կանչելու համար համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ենթակա դատախազի միջնորդությունը, ապա այդ հարցը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:
4. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի 41 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե տեղական խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի առաջին մասում նշված հարցը քննության չի առնում կամ այդ հարցի մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում մերժել պատգամավորության թեկնածուին քրեական պատասխանատվության կանչելու համար համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ենթակա դատախազի միջնորդությունը, ապա այդ հարցը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»:
5. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|