ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» հունվար 2026 թ. N 08-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 131-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի «Կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման կարգը՝ ըստ առողջապահության բնագավառի մասնագիտությունների առանձնահատկությունների, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձևավորման կարգը, աշխատակարգը սահմանելու մասին» թիվ 131-Ն հրամանի Հավելված 2-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Հանձնաժողովները ձևավորվում են ըստ հիմնական մասնագիտությունների, որոնց կազմում ընդգրկված անդամների թիվը կենտ է՝ առավելագույնը 7 հոգի, կախված կենտրոնացված քննություն հանձնող անձանց թվաքանակից։»։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
26.01.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2026 թվական: