ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2026
Ընդունող մարմին
Գորիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2026 թվականի N 03-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Գորիս համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 160-Ն որոշման մեջ կատարել փոփոխությունները և լրացումները․

1) Որոշման 1–ին կետի 2-րդ ենթակետի «1950152․9» թիվը փոխարինել «1955597․3» թվով։

2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1–ին կետով․

«1.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2026 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 37447․5 հազար ՀՀ դրամ է, որից վարչական մասի մնացորդը՝ 36618․8 հազար ՀՀ դրամ, ֆոնդային մասի մնացորդը՝ 828․7 հազար ՀՀ դրամ.

ա) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 5444․4 հազար ՀՀ դրամն ուղղել Գորիս համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2025 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը.

բ) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 32003․1 հազար ՀՀ դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս»:

3. Որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:

4. Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի:

5. Որոշման հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 3-ի:

6. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2026 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դիֆիցիտը (պակասուրդը) համաձայն սույն որոշման հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն սույն որոշման հավելված 5-ի».

«4.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն սույն որոշման հավելված 6-ի»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -12

 

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

2026թ. հունվարի 22

ք. Գորիս

Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2026 թվականի հունվարի 22-ի

N 03-Ն որոշման

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 23-ի

N 160-Ն որոշման»

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2026 թվականի հունվարի 22-ի

N 03-Ն որոշման

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 23-ի

N 160-Ն որոշման»

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2026 թվականի հունվարի 22-ի

N 03-Ն որոշման

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 23-ի

N 160-Ն որոշման»

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2026 թվականի հունվարի 22-ի

N 03-Ն որոշման

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2026 թվականի հունվարի 22-ի

N 03-Ն որոշման

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6

ՀՀ Սյունիքի մարզի

Գորիս համայնքի ավագանու

2026 թվականի հունվարի 22-ի

N 03-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան