ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2026 թվականի N 110-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, այն է՝ Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր` պայմանագրում սահմանելով սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դրույթները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի N 110-Ա որոշման |
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նորագյուղ թաղամասն ընդգրկող՝ սույն որոշմամբ սահմանված տարածքում, DOWNTOWN քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրի պայմաններում ներառել հետևյալ կարգավորումները՝
1. Ձեռք բերողը պարտավորվում է օտարումների գործընթացն սկսել բլրային հատվածից, որտեղ յուրաքանչյուր առանձին լոտում առկա գույքերի ամբողջական իրացումից հետո միայն ձեռք բերողի համար կստեղծվի հնարավորություն օտարումներ իրականացնել հարթավայրային հատվածում 1:2 հարաբերակցությամբ:
2. Ձեռք բերող ընկերությունը կարող է իրականացնել բացառապես ծրագրի օպերատորի գործառույթը և չի կարող հանդիսանալ լոտի ձեռք բերող և/կամ կառուցապատող:
3. Տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումն իրականացվելու է համայնքի կողմից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|