ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՆԻԵԼ ՄԵԼԻՔԻ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ, ՖԻՆՆ ԿԱՍՊԵՐ ԱԴԱՄ ԷՎԱՐՏ ՍՏԵՆԼԻԻ ԳԵՐԱԳՈՒՍՅԱՆԻՆ, ՎԱԴԻՄ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԲԻՉԱԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2026 թվականի N 112-Ա

 

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՆԻԵԼ ՄԵԼԻՔԻ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ, ՖԻՆՆ ԿԱՍՊԵՐ ԱԴԱՄ ԷՎԱՐՏ ՍՏԵՆԼԻԻ ԳԵՐԱԳՈՒՍՅԱՆԻՆ, ՎԱԴԻՄ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԲԻՉԱԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ու 2.1-ին ենթակետերով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների անդամ հանդիսացող՝

1) Դանիել Մելիքի Աղբալյանին (ծնված` 1999 թվականի մարտի 12-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ., շ. 27, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ).

2) Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին (ծնված` 2007 թվականի հոկտեմբերի 28-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ., շ. 27, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ).

3) Վադիմ Արսենի Հարությունյանին (ծնված` 2005 թվականի սեպտեմբերի 8-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ., շ. 27, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ):

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Վահան Վարդանի Բիչախչյանին (ծնված` 1999 թվականի հուլիսի 9-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղանդիլյան փ., շ. 28, բն. 8, զինհաշվառումը՝ Շիրակի մարզի Զ/Կ)՝ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ (նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 68-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 09.07.2025 թ.):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան