ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.82 «ՀՀ» օրաթերթ 2017.02.25 թիվ 33 (6554)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617100

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 43-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 19.01.26 N 9-Ն)

 

համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.01.26 N 9-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը, 67-րդ հոդվածի 3-րդ մասը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և 140-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1․ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի հնարավոր խախտումները, ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ հնարավոր վերահսկողությունը բացառելու նպատակով համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների ժամանակ՝

1) մինչև քվեարկության սկիզբը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկներից՝ երեքից հինգ քվեաթերթիկ գցում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի մեջ.

2) մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում՝ մինչև քվեարկության սկիզբը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկից և տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նաև դեմ քվեարկությամբ քվեաթերթիկից՝ երեքից հինգ քվեաթերթիկ գցում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի մեջ.

3) քվեարկության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղը լցվելու դեպքում, դատարկում է դրա պարունակությունը՝ թողնելով որոշակի քանակի քվեաթերթիկներ,

4) քվեարկության խցիկներում տեղադրված արկղից հանված չօգտագործված քվեաթերթիկներն առանց հաշվելու, դասավորելու լցվում են այդ նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված պարկի մեջ, որը պետք է գտնվի քվեարկության սենյակում.

5) ընտրողի կողմից չօգտագործված քվեաթերթիկների դուրսբերում նկատելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողին տեղեկացնում է քվեարկության խցիկ վերադառնալու և չօգտագործված քվեաթերթիկները քվեարկության խցիկում գտնվող արկղի մեջ գցելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

 

2017 թվականի փետրվարի 22

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.01.2026, N 9-Ն 22.02.2017, N 43-Ն
03.08.2022, N 60-Ն 22.02.2017, N 43-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան