ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» հունվարի 2026 թվական ք. Երևան |
N 142-Ա |
«ԳՈԼԴԵՆ ՎԵՅ ԼՈԳԻՍՏԻԿՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՓԿ N 092 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ԳՈԼԴԵՆ ՎԵՅ ԼՈԳԻՍՏԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հունվարի 9-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 21-ի N 1 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. 2026 թվականի հունվարի 21-ից ուժը կորցրած ճանաչել «ԳՈԼԴԵՆ ՎԵՅ ԼՈԳԻՍՏԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոստային կապի բնագավառում 2025 թվականի հունվարի 30-ին տրամադրված թիվ ՓԿ N 092 փոստային կապի գործունեության լիցենզիան:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
1/23/2026 |
Մ. Հայրապետյան |