ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունվարի 2026 թ.

N 9-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1․ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 22-ի «Ազգային ժողովի ընտրության և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների քվեարկության կազմակերպման առանձին հարցերի կանոնակարգման մասին» թիվ 43-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ո Ր Ո Շ ՈՒ Մ

համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը, 67-րդ հոդվածի 3-րդ մասը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և 140-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1․ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի հնարավոր խախտումները, ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ հնարավոր վերահսկողությունը բացառելու նպատակով համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների ժամանակ՝

1) մինչև քվեարկության սկիզբը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկներից՝ երեքից հինգ քվեաթերթիկ գցում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի մեջ.

2) մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում՝ մինչև քվեարկության սկիզբը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկից և տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նաև դեմ քվեարկությամբ քվեաթերթիկից՝ երեքից հինգ քվեաթերթիկ գցում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի մեջ.

3) քվեարկության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղը լցվելու դեպքում, դատարկում է դրա պարունակությունը՝ թողնելով որոշակի քանակի քվեաթերթիկներ,

4) քվեարկության խցիկներում տեղադրված արկղից հանված չօգտագործված քվեաթերթիկներն առանց հաշվելու, դասավորելու լցվում են այդ նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված պարկի մեջ, որը պետք է գտնվի քվեարկության սենյակում.

5) ընտրողի կողմից չօգտագործված քվեաթերթիկների դուրսբերում նկատելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողին տեղեկացնում է քվեարկության խցիկ վերադառնալու և չօգտագործված քվեաթերթիկները քվեարկության խցիկում գտնվող արկղի մեջ գցելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

2017 թվականի փետրվարի 22

ք. Երևան»

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

2026 թվականի հունվարի 19

ք. Երևան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական: